Աշտարակի ոստիկանները բերման են ենթարկել Օշական գյուղի բնակիչ «օրենքով գողի» (VIDEO)

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում՝ մարտի 4-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Օշական գյուղի իր տնից բաժին բերման են ենթարկել, այսպես ասած՝ «օրենքով գող», 50-ամյա տղամարդու։

Բերման ենթարկվածը ներկայացվել է նախաքննական մարմնին։ Հանգամանքները պարզվում են։



Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61688