Սատանովսկի.Թուրքիան Սիրիայում էքսպանսիա է իրականացնում

Թուրքիան նպատակադրված աջակցում է ահաբեկիչներին Իդլիբի շրջանում՝Սիրիայում իր էքսպանսիան քողարկելու համար: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Եվգենի Սատանովսկին:


Նա նշել է, որ այսօր թուրքերն Իդլիբում ունեն մեքենայացված դիվիզիա, հրետանի, հատուկ ջոկատայինները պայքարում են Ասադի դեմ, իսկ թուրքական ՀՕՊ-ը խոցում է սիրիական ինքնաթիռները:


Նա նշել է, որ ՄԱԿ-ի չինովնիկներն ապակայունացման համար մեղադրում են ՌԴ-ին:


Քաղաքագետը հավելել է, որ Թուրքիայի քաղաքականությունն Իդլիբում՝ՌԴ-Թուրքիա Սոչիում 2018թ.-ին կնքված համաձայնագրի ուղիղ խախտում է:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61667