ԱՄՆ-ի շահերի առաջխաղացումն Եվրասիայում դանդաղել է Պուտինի երկարաժամկետ կառավարման տարիներին՝հատկապես 2008թ.-ի ռուս-վրացական պատերազմից հետո, փոխանցում է The Washington Times-ը:
Հոդվածում նշվում է, որ Պուտինը կոշտ է վերաբերվել ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին՝նա կանխել է Վրաստանի ու Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, թույլ չտալով ամերիկյան ռազմակայանների ստեղծումը տարածաշրջանում:
Նշվում է, որ ԱՄՆ-ն մոտակա տարիներին պետք է ավելի ակտիվ զորավարժություններ անցկացնի վերոնշյալ երկրների հետ, այդ թվում ռազմա-ծովային՝Սև ծովում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61480