Իդլիբում հարձակումներից հետո Թուրքիան համերաշխության հույս ուներ ՆԱՏՕ-ի հետ, սակայն արևմտյան երկրները չեն ցանկանում գժտվել ՌԴ-ի հետ: Այդ մասին փոխանցում է Frankfurter Allgemeine Zeitung-ը:
Հոդվածում նշվում է, որ Մոսկվան համոզված է՝Անկարայի հետ էսկալացիան չի լարվի, քանի որ Էրդողանը շարունակում է կախված մնալ Պուտինից այնպիսի հարցերում, ինչպիսիք են՝քրդերը, Լիբիան, գազը, ատոմային էներգետիկան, տնտեսությունը:
Փորձագետ Ֆրանց Կլինցևիչը հայտարարել է, որ Թուրքիան կարող է բաց պատերազմ հայտարարել միայն Սիրիային, իսկ ՆԱՏՕ-ի աջակցությունն Անկարային լինելու է միայն բարոյական մակարդակում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61461