Այսօրվանից ԱԺ շենք մուտք գործելիս բոլոր անցակետերում կստուգվեն այցելուների մարմնի ջերմաստիճանը։ Այս մասին հայտնում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական Դավիթ Կարապետյանը:
«Ազգային Ժողովի սիրելի աշխատակիցներ, այցելուներ եւ հյուրեր,
Այսօրվանից շենք մուտք գործելիս բոլոր անցակետերում կստուգվեն այցելուների մարմնի ջերմաստիճանը։ Շենքի բոլոր հարկերում տեղադրված են ալկոգելեր։
Խնդրում ենք գիտակցաբար եւ առանց որեւէ անհանգստության ապահովենք առողջության պահպանման տարրական կանոնները եւ հիգիենան»,-եզրափակել է Կարապետյանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61459