The Guardian. ՌԴ-ի և Թուրքիայի էնդշպիլները Սիրիայում անորոշ են

Թուրքիայի և ՌԴ-ի հետագա քայլերն որոշելու են սիրիական պատերազմի վերջին փուլերը:


The Guardian-ը նշում է, որ օրերս 36 թուրք զինվորականների մահն Իդլիբում Մոսկվային և Անկարային Սիրիայում դրել են փակուղային վիճակում, որտեղից կողմերից և ոչ մեկը չի ցանկանում դուրս գալ՝զիջելով:


Հոդվածում նշվում է, որ ՌԴ-ի և Թուրքիայի էնդշպիլները Սիրիայում անորոշ են: Պուտինը ցանկանում է վերջ դնել Սիրիայում պատերազմին և իշխանության ղեկը պահպանել Ասադի ձեռքում, որը կապահովի ռուսական տնտեսական և գեոպոլիտիկ շահերը Սիրիայում:


Ըստ հոդվածի հեղինակի, Թուրքիայի նպատակները Սիրիայում ավելի անորոշ են: Սիրիական ընդդիմության աջակցությունը վերածվել է նեղ ազգային շահերի՝քրդերի հետ մղում թուրքական սահմաններից հնարավորինս հեռու:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61454