Հնդկաստան-Պակիստան proxy war-ը տեղափոխվում է Հարավային Կովկաս

Հնդկաստանը Հայաստանին ռադիոտեղորոշիչ չորս Swathi համակարգ մատակարարելու 40 մլն դոլարի գործարք է կնքել, հաղորդում է հնդկական Timesnow.com կայքը։


Ըստ աղբյուրի՝ ռադարների գործարքի համար պայքարում էին նաև Ռուսաստանն ու Լեհաստանը։


Ռադիոտեղորոշիչ համակարգը մշակել է Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և մշակումների պետական կազմակերպությունը (Defence Research and Development Organisation), իսկ արտադրողը Bharat Electronics Limited-ն է:


Կայքը, վկայակոչելով իր աղբյուրը Հնդկաստանի կառավարությունում, նշում է, որ Հնդկաստանն արդեն սկսել է ռադիոտեղորոշիչ համակարգի մատակարարումը Հայաստանին, ինչը լուրջ խթան է պաշտպանական ոլորտում Made in India կառավարական ծրագրի համար։


Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից չեն մեկնաբանում այս հրապարակումը: ՊՆ-ն ո՛չ հաստատում, ո՛չ հերքում է այն:


Հարավային Կովկասում ստեղծված գեոպոլիտիկ իրավիճակը թելադրում է ՀՀ-Հնդկաստան ռազմա-քաղաքական ու տնտեսական կապերի խորացման անհրաժեշտությունը:


Թուրք-ադրբեջանական տանդեմը խորացնում է ռազմական, տնտեսական, էներգետիկ, գեոպոլիտիկ կապերը Հնդկաստանի թիվ մեկ հակառակորդ Պակիստանի հետ ու Ադրբեջան-Պակիստան տանդեմին Երևանը պատասխանում է ստեղծելով Հայաստան-Հնդկաստան տանդեմը:


Այսպիսով, Հարավային Կովկասը վերածվում է Հնդկաստան-Պակիստան երկու միջուկային տերությունների ու քաղաքական հակառակորդների proxy war-ի տարածքի, որտեղ Իսլամաբադը, որը չի ճանաչել և դիվանագիտական կապեր չունի ՀՀ-ի հետ, հենվելու է Ադրբեջանի վրա, իսկ Հնդկաստանը, որն ունի դարավոր բարեկամական կապեր հայերի հետ, հենվելու է ՀՀ-ի վրա:


Պակիստանը զենքեր է վաճառում Ադրբեջանին, աջակցում է ադրբեջանական ռազմա-արդյունաբերական համալիրի զարգացմանը, ինչպես նաև ունեն ծրագրեր ու շահեր էներգետիկ և այլ ոլորտներում: Իսլամաբադին կարող է հետաքրքրել նաև Ադրբեջանի տարանցիկ տարածքը՝Lapis Lazuli Corridor ծրագրի շրջանակներում: Այդ նախագիծը պետք է միավորի Աֆղանստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան՝էներգետիկ-տրանսպորտային միջանցքի միջոցով:


Իր հերթին, ՀՀ-ն՝ հայ-հնդկական տնտեսական կապերին զուգահեռ սկսում է զարգացնել Հնդկաստանի հետ նաև ռազմական կապերը: Երևանը՝ Նյու-Դելիի հետ կապերը փորձում է բարձրացնել ռազմավարական մակարդակի:


Հնդկաստանի մեկ միլիարդանոց շուկան, տուրիստական ու բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա ներուժը կարող են իրենց դիվիդենտները բերել ՀՀ-ի տնտեսության համար, ինչպես նաև գեոպոլիտիկ առումով ՀՀ-ն՝ՌԴ-ից բացի, կունենա ևս մեկ դաշնակից, ով ունի միջուկային տերության կարգավիճակ ու բավականին ազդեցիկ է աշխարհում և Ասիայում:


Վարդան Վարդանյան


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61445

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online