Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար է նշանակվել Մանե Գևորգյանը, որը մինչ այդ աշխատում էր «Ավրորա» մարդասիրական նախաձեռությունում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով. Մանե Գևորգյանին նշանակել վարչապետի մամուլի քարտուղար», - ասված է վարչապետ որոշման մեջ։
Մանե Գևորգյանն աշխատում էր «Ավրորա» մարդասիրական նախաձեռությունում, որպես միջազգային լրատվամիջոցների հետ կապերի համակարգող: Ավելի վաղ, նա եղել է ՍիվիլՆեթ-ի հանձնարարությունների գծով պրոդյուսեր և ԱԳՆ նախկին նախարար Վարդան Օսկանյանի օգնական:
Վարչապետի մամուլի խոսնակի պաշտոնը թափուր էր մնացել այս տարվա հունվարի սկզբից, երբ այդ պաշտոնից ազատվեց ՀԱԿ-ի անդամ Վլադիմիր Կարապետյանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61433