Երևանում շուտով կգործարկվեն նոր փոշեկուլ մեքենաներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Այս փոշեկուլ մեքենաները շատ շուտով կսկսեն մաքրել Երեւանի պողոտաներն ու հիմնական փողոցները՝ օգնության հասնելով համայնքային հիմնարկի սանմաքրման մեր աշխատակիցներին։ Սա, իհարկե, դեռ սկիզբն է. այս մեքենաներից դեռ շատ կունենանք։ ԵԱՍՄ-ի պարկը շարունակում է համալրվել»,- նշել է քաղաքապետը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61432