Թուրք փորձագետ Էնես Բայրաքլըն հայտարարել է, որ ՌԴ-ի և Թուրքիայի նախագահներն ունեն բոլոր հնարավորությունները կարգավորելու իդլիբյան սրացումը:
Նա նշել է, որ Թուրքիան ընդունում է՝ՌԴ-ն ունի Սիրիայում իր շահերն ու Անկարան չի պատրաստվում դա դնել կասկածի տակ:
Ըստ նրա, Անկարան ընդունում է, որ սիրիական հակամարտությունը կարելի է կարգավորել միայն դիվանագիտական ճանապարհով: Եթե Սիրիայի զինուժը վերադառնա Սոչիի հուշագրով նախատեսված սահմաններ, ապա հնարավոր է հասնել դեէսկալացիայի:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61431