Իտալիայի ու Վրաստանի հետ ուղևորահոսքի սահամանփակման կարիք չկա. նախարար

Կորոնավիրուսի տարածման վտանգով պայամանավորված՝ Հայաստանն անհրաժեշտություն չի տեսնում սահմանափակել ուղևորահոսքն Իտալիայի ու Վրաստանի հետ: Այս մասին այսօր հրավիրված հրատապ ասուլիսին հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:


«Իտալիայում կորոնավիրուսի տարածման օջախը մեկուսացված է: Այս առումով Իտալիայի հետ ուղևորահոսքի սահմանափակման կարիք չկա: Այժմ Իտալիայից շատերը ժամանում են Հայաստան, նրանցից քչերն են կրում դիմակ: Եթե մենք մեկուսացնենք, ապա պետք է մեկուսացնենք Հայաստան մտնող ողջ ուղևորահոսքը», - ասաց նա:


Նախարարը չի տեսնում անհրաժեշտություն սահմանափակել ուղևորահոսքը նաև Վրաստանի հետ, որտեղ կորոնովիրուսով վարակման երեք դեպք է արձանագրվել: «Վրաստանում ևս վարակի լոկալ տարածում չկա: Այնտեղ էլ բերովի է՝ երկուսն Իրանից, մեկը՝ Միլանից»,- ասաց նախարարը:


Կադացեք նաև


Կորոնավիրուսի կասկածով մարդկանց մեկուսացնում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում


Կորոնավիրուսի հայտնաբերված մեկ դեպքն առողջապահական մեծ վտանգ չի ներկայացնում. նախարար


Կորոնավիրուս. ՀՀ-ում հիվանդացության առաջին դեպքն է գրանցվել. Մարտի 1-ի երթը չեղարկվում է


Հետևեք մեր Telegram ալիքին


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61411