Կորոնավիրուսի հայտնաբերված մեկ դեպքն առողջապահական մեծ վտանգ չի ներկայացնում. նախարար

Հայաստանում հայտնաբերված նոր կորոնավիրուսով հիվանդացության մեկ դեպքը բերովի է և առողջապահական որևէ մեծ վտանգ չի ներկայացնում: Այս մասին այսօր հրավիրված հրատապ ասուլիսին հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:


«Հաստատված դեպքը վերաբերում է Իրանից փետրվարի 28-ին ինքնաթիռով ժամանած ՀՀ քաղաքացուն: Վերջին տվյալներով նա պրակտիկորեն որևէ ախտանիշ չունի: Բժշկական հաստատություն դիմելու պահին ունեցել է 38 աստիճան ջերմություն, որի պատճառով և դիմել է: Նրա հետ է կինը, որև ևս սիմպտոմ չունի: Նրա մոտ անգամ վիրուսի առկայությունն է բացասական»,- ասաց Թորոսյանը:


Նա հիշեցրեց, որ կառավարության փետրվարի 24-ի նիստում որոշում կայացվեց սահմանափակել Իրանի հետ ուղևորաշրջանառությունը՝ որոշակի բացառություններ անելով Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների համար, Իրան վերադարձող Իրանի քաղաքացիների համար: «Սա հատուկ եմ նշում, քանի որ Հայաստանի քաղաքացիների մուտքը հայրենիք չի կարող սահամանփակվել ոչ միայն օրենսդրությամբ, այլև մարդասիրական ու հայրենիքի հոգածության սկզբունքներից ելնելով»,- ասաց նա:


Նա նշեց, որ Թեհրանից Երևան կազմակերպվել է երկու չվերթ՝ չորեքշաբթի և ուրբաթ օրերը: «Ուղևորների հետ է եղել մեր մասնագետը, կատարել է ուղևորների զննումներ, նրանց տրամադրել է բժշկական դիմակներ: Նրանց մոտ ախտանշաններ չեն եղել, և գանգատներ չեն ունեցել: Նրանք գնացել են տուն»,- ասաց նախարարը:


Նա պատասխանեց հարցին, թե ինչու չի սահմանվել կարանտին Իրանից բոլոր ժամանածների համար և ինչու նրանք չեն մեկուսացվել․ «Որևէ առողջապահական միջազգային կազմակերպություն չի ապացուցել, որ դա արդյունավետ ձև է: Այն, ինչ տեղի է ունեցել երեկ, կլասիկ ճիշտ դեպքի մասին է, որ հայտնաբերվել է: Այդպես էլ պետք է լիներ», - ասաց Թորոսյանը:


Այնուհետև նա նշեց, որ Իրանից ժամանածները կրել են դիմակներ, օդանավակայանից դուրս գալուց տրամադրվել է առանձին ուղի, ուստի քիչ վտանգ են ներկայացրել իրենց շրջապատի մարդկանց համար:


«Սակայն համաձայն միջազգային ռեկոմենդացիաների, եթե ինքնաթիռում հայտնաբերվում է հիվանդացության դեպք, խորհուրդ է տրվում այդ մարդու շարքում, նրանից երկու շարք առաջ և հետ նստած ուղևորներին մեկուսացնել 14 օր ժամկետով: Ինչն այժմ կատարվում է և հասցվում է ավարտին: Մեկուսացվում են այդ տղամարդուն ու կնոջը տուն տարած քաղաքացուն և նրանց հետ եղած անձինք: Խոսքը տաքսու մասին չէ: Քաղաքացին հիվանդանոց գնացել է շտապօգնությա մեքենայով, որի անձնակազմը ևս մեկուսացվում է: Այդ շրջանակից դուրս գտնվողները չեն համարվում ռիսկային: Սակայն չբացառելով դա, մենք միևնույն է՝ բոլոր ուղևորներին պահում ենք վերահսկողության տակ», - ասաց նա:


Հայաստանը Իրանի հետ օդային և ցամաքային հաղորդակցությունը սահմանափակել է երկու շաբաթով։ Նախարարն ասաց, որ հնարավոր է՝ այդ ժամկետը երկարացվի, հաշվի առնելով, որ մարտին իրանական ազգային տոնի՝ Նովրուզի ժամանակ բազմաթիվ իրանցիներ գալիս են Հայաստան տոնն այստեղ նշելու։


Թորոսյանի խոսքով՝ Հայաստանում կատարվում են հակահամաճարակային միջոցառումները, դրանք համապատասխանում են միջազգային չափորոշիչներին: «Երբեմն դրանք ավելին են, քան մեզանից մի քանի անգամ զարգացած երկրներում», - նշեց նա՝ հավելելով, որ հունվարի 22-ից տարբեր միջոցառումներ են կատարվել Հայաստանում: «Այս ընթացքում չի եղել որևէ գրանցված դեպք: Այն, ինչ երեկ գրանցվեց, տեղափոխվում է հիվանդությունների սահման չունենալու սկզբունքի մեջ, և որևէ պետություն ապահովագրված չէ»,- ընդգծեց նախարարը:


Նախարարի խոսքով՝ բոլոր միջոցառումներն իրականացվում են վարակի լոկալ դեպքերի կանխարգելման համար: «Երեկվա դեպքը բերովի է, որը հանրային առողջապահական լուրջ վտանգ չի ներկայացնում: Ավելին՝ այդ անձի համար ևս չի ներկայացնում վտանգ, քանի որ նա այժմ մեկուսացված է, և բժշկական որևէ միջամտություն չի իրականացվում նրա նկատմամբ»,- ասաց նախարարը:


Նա տեղեկացրեց, որ մինչ օրս իրականացվել է 117 թեստ, որից մեկն է եղել դրական: «Այժմ արդեն մեկուսացվել է 32 անձ: Ինքանաթիռում եղել է 82 անձ, իսկ մյուս ինքնաթիռում՝ 52 անձ: Բայց հիմա էլ մեր սահմանը մեր քաղաքացիների համար բաց է և բաց էլ պետք է մնա: Հատուկ ռեժիմով նաև կատարվում է բեռների փոխադրում, որը ևս կարևոր է մեր տնտեսության համար, քանի որ Հայաստանի ներկրկան շուրջ 20 տոկոսը հենց Իրանից է կատարվում»,- ասաց նախարարը:


Թորոսյանը նշեց, որ գործնականում հնարավոր չէ բոլոր ժամանողներին թեստավորել, քանի որ թաքուն շրջանում թեստը շատ հաճախ կարող է լինել բացասական: «Վիրուսը պետք է դրսվորվի ու բազմանա մարդու օրգանիզմում, որպեսզի այն հայտնաբերվի», - ասաց նախարարը:


Նախարարի խոսքով, կարիք չկա այժմ Հայաստանում փակել դպրոցներն ու ուսումնական այլ հաստատությունները, քանի որ այդ տարիքի երեխաները թիրախում չեն: «Թիրախում են հիսունից բարձր տարիք ունեցողնրը»,- ասաց նա՝ հաստատելով մամուլում շրջանառվող տեղեկատվությունն առ այն, որ կորոնավիրուսով վարակման կասկածով քաղաքացիները մեկուսացվում են պետության բալանսի վրա գտնվող, այժմ չգործող Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում:


Նախարարը խորհուրդ տվեց կրել բժշկական դիմակներ, սակայն միայն հնարավոր վարակակիր մարդու հետ շփվելիս: Ընդ որում, վարակակիրը ևս պետք է կրի դիմակ: Նա նշեց չմոռանալ հաճախակի լվացվել, լվացվել նաև սպիրտային հիմքով հեղուկով, խուսափել մարդաշատ վայրերից և դադարել համբուրվելով ողջունել միմյանց: Նրա խոսքով՝ խորհուրդ չի տրվում նաև ձեռքով բարևել:


Ինչ վերաբերում է կորոնավիրուսի դեպքեր գրանցված երկրների, օրինակ՝ Իտալիայի, Վրաստանի հետ դադարեցնելուն, Թորոսյանն ասաց, որ դրա կարիքը չկա։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61410

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel