Որոշումները բխելու են բացառապես երեխաների առողջությունը պաշտպանելու շահից. նախարար

ՀԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը անդրադարձել է ուսումնական հաստատությունների ու դպրոցների աշխատանքի դադարեցման հանավարության հարցին՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակման մեկ դեպքի բացահայտման մասին լուրերից հետո:


«Հարգելի հայրենակիցներ, առավոտից հաղորդագրություններ եմ ստանում ուսումնական հաստատություններում արտահերթ արձակուրդ հայտարարելու հնարավորության մասին:


Հարցը մեր ուշադրության կենտրոնում է և որոշումների մասին անպայման կտեղեկացնենք ձեզ: Հիշում եք, որ անհրաժեշտությունից ելնելով և լարվածությունը թուլացնելու համար վերջերս որոշում կայացվեց բացակայությունները զրոյացնելու վերաբերյալ:


Մեր որոշումները բխելու են բացառապես մեր երեխաների առողջությունը պաշտպանելու անհրաժեշտությունից, ինչից ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՆ ՉԿԱ: Խնդրում եմ ելնել այս սկզբունքից ու այս հարցերում առաջնորդվել պաշտոնական լրահոսից ստացված տեղեկություններով», - ասել է նախարարն Facebook-յնա գրառման մեջ:



Այսօր ասուլիսի ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ այս պահին Հայաստանում դպրոցներ ու այլ ուսումնական հաստատություններ փակելու անհրաժեշտության կարիք չկա, քանի որ երեխաները ռիսկի գոտում չեն:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61409