Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը չեղարկվեց. ՔՊ հայտարարությունը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում կայացրեց չեղարկել Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հայտարարություն է տարածել։


«Հարգելի՛ հայրենակիցներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում կայացրեց չեղարկել Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը՝ կապված Հայաստանում գրանցված կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքի հետ։


Ստեղծված իրավիճակում առաջնային է Առողջապահության նախարարության հորդորներին հետևելը և կանխարգելիչ բոլոր միջոցառումների ձեռնարկումը։


Կոչ ենք անում պահպանել հանգստություն և վստահել միայն պաշտոնական աղբյուրներից տրվող տեղեկատվությանը»,-ասված է հայտարարությունում։


Ավելի վաղ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանում գրանցվել է նոր կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքը։ Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, որը կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին, Թեհրանից։ Փաշինյանը նաև նշել էր, որ ինքն առաջարկելու է չեղարկել Մարտի 1-ին նախատեսված երթը։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61406