Էրդողանը Պուտինին խնդրել է իրեն «դեմ առ դեմ» թողնել Դամասկոսի հետ

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է չմիջամտել Թուրքիայի զինված ուժերի եւ Սիրիայի զորքերի միջեւ հակազդեցությանը: Այս մասին փետրվարի 29-ին հայտնում է ՌԻԱ Նովոստին:


«Երեկ ես Պուտինին հարցրեցի, թե ի՞նչ նպատակներ ունեն Սիրիայում: Եթե դուք ցանկանում եք այնտեղ ռազմաբազա հիմնել, ապա արեք դա, սակայն զորքերը մեզանից հեռու տարեք: Ես նրան ասացի, որ մեզ թողնի «դեմ առ դեմ» Բաշար Ասադի ռեժիմի հետ»,- ասել է Էրդողանը Ստամբուլում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61395