Ծննդատներ փակելը չի նշանակում դեմոգրաֆիայի բարելավում. բաց նամակ Արսեն Թորոսյանին

Մի խումբ քաղաքական և հասարակական գործիչներ, բժիշկներ, Շիրակի մարզի բնակիչներ դիմել են բաց նամակով ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ իրենց դժգոհությունն արտահայտելով մարզերում մի շարք մարզերի լուծարման կապակցությամբ:


Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի պարոն Թորոսյան,
Մենք՝ բժիշկներս, հասարակական գործիչներս և Հայաստանի մարզերի հետաքրքրված բնակիչներս մեծ մտահոգությամբ ընդունեցինք ՀՀ կառավարության որոշումն առ այն, որ դադարեցվում է մարզային մի շարք ծննդատների ֆինանսավորումը, ինչը կարող է բերել դրանց լուծարման:

Իշխանությունները հղում են կատարում պարտադիր՝ տարեկան 150 ծնունդ ցուցանիշին, որը պետք է ապահովի ծննդատունը, պնդելով, որ այդ ցուցանիշի առկայությունը կապահովի բժշկական օգնության որակն ու համապատասխան բժշկական հաստատությունների գործունեության տնտեսական արդյունավետությունը:
Արդեն իսկ փակվել է Մարալիկի ծննդատունը, փակման սպառնալիք է կախված մի շարք այլ բժշկական հաստատությունների վրա:

Մեզ համար անհասկանալի է այս որոշումը՝ հաշվի առնելով սոցիալ-տնտեսական այն բարդ պայմանները, որում ապրում են հատկապես մարզերի բնակիչները: Սա նշանակում է, որ նրանք ստիպված կլինեն փնտրել հավելյալ միջոցներ, որպեսզի կարողանան դիմել մոտակա բժշկական կենտրոններ, կամ էլ ընդհանրապես կմնան առանց անհրաժեշտ բուժօգնության:

Մեր կարծիքով, եթե պետությունը ցանկանում է բարելավել դեմոգրաֆիական ցուցանիշները, պայքարել մանկական մահացության դեմ, ապա ծննդատները մարզերում ոչ թե պետք է փակվեն, այլ, հակառակը, հնարավորինս արդիականացվեն: Եվ դա ենթադրում է ոչ միայն լիարժեք նյութական, այլև կադրային ապահովում: Թեև այսօր մարզային ծննդատների մեծամասնությունը գտնվում է, մեղմ ասած, մտահոգիչ վիճակում, բայց սա ամենևին էլ պատճառ չէ, որ դրանք փակվեն:

Հույս ունենք, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը կլսի մեր ձայնը և կանի ամենը հայկական ընտանիքների առողջության ու բարեկեցության ապահովման համար:


Կոչ ենք անում Կառավարությանը հետևել ՀՀ քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու մասին սեփական իսկ լոզունգներին:


1. Արման Ղուկասյան, «Հանուն սոցիալական արդարություան» կուսակցության նախագահ
2. Ծովինար Կոստանյան, «Հանուն սոցիալական արդարություան» կուսակցության փոխնախագահ
3. Արամ Սարգսյան, մանկաբարձ-գինեկոլոգ
4. Ալբերտ Գրիգորյան, բժիշկ-վիրաբույժ

5. Սոնա Աղեկյան, «Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնող թիմի ղեկավար
6. Սարգիս Տեր-Եսայան, «Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ
7. Լուիզա Գումրոյան, լրագրող

8. Արաքսյա Ստեփանյան, իրավաբան
9. Սամվել Պետրոսյան, տնտեսագետ
10. Աննա Աբգարյան, իրավաբան

11. Էդվարդ Վարդանյան, էներգետիկ (Արարատի մարզի բնակիչ)
12. Անդրանիկ Սիմոնյան, ուսուցիչ (Արարատի մարզի բնակիչ)
13. Ալբերտ Գալստյան, անհատ ձեռներեց (Արմավիրի մարզի բնակիչ)
14. Սարգիս Ենգիբարյան, շինարար (Արմավիրի մարզի բնակիչ)

15. Աննա Գիզոյան, դեղագործ (Կոտայքի մարզի բնակիչ)
16. Վահե Առաքելյան, վարորդ (Կոտայքի մարզի բնակիչ)
17. Արթուր Իսոյան, տնտեսագետ (Տավուշի մարզի բնակիչ)

18. Դիանա Վաղարշյան, մանկապարտեզի վարիչ (Տավուշի մարզի բնակիչ)
19. Սամբել Մխիթարյան, շինարար (Շիրակի մարզի բնակիչ)
20. Արտակ Սարգսյան, հողագործ, (Շիրակի մարզի բնակիչ)


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61386

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online