Կորոնավիրուսով պայմանավորված Իրանի խորհրդարանը դադարեցնում է աշխատանքը

Իրանի խորհրդարանը հաջորդ շաբաթ կդադարեցնի իր աշխատանքը կորոնավիրուսի պատճառով: Այս մասին հայտարարել է խորհրդարանի անդամ Ասադուլլա Աբասին:


«Խորհրդարանի ղեկավարությունը, հաշվի առնելով  կորոնավիրուսով պայմանավորված երկրում առկա իրավիճակը, որոշում է կայացրել հաջորդ շաբաթ նիստեր չանել»,- մեջբերում է նրան ԻՍՆԱ գործակալությունը: 


Ավելի վաղ տեղեկություններ հայտնվեցին, որ մի շարք իրանցի պատգամավորներ վարակվել են կորոնավիրուսով: 


Պաշտոնական տեղեկատվության համաձայն, Իրանում վարակվելու դեպքերը հասել են 388-ի, առնվազն 34 մարդ մահացել է:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61374