Ուկրաինայում կատարված ադրբեջանական ներդրումները 2020-ին կարող են կազմել 1,5-2 միլիարդ դոլար:Այս մասին ասել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Ազեր Խուդիևը:
«Մենք ուզում ենք ներդրումների նշաձողը բարձրացնել մինչև 1,5-2 միլիարդ դոլարի: Մենք մտադիր ենք դա անել առևտրային տների միջոցով: Դրանք լավ հարթակներ են, որտեղ հավաքվում են Ուկրաինայի և Ադրբեջանի գործարար շրջանակները, որտեղ քննարկվում են կարևոր և կոնկրետ բաներ», - ասել է դեսպանը:
Դեսպանը նաև նշել է, որ ուկրաինացի գործընկերների հետ արդեն պայմանավորվածություններ են ձեռք բերվել երկու երկրների տարածքներում համատեղ ձեռնարկություններ ստեղծելու շուրջ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61345