Էրդողանը ցանկանում է հասնել Սիրիայում Բաշար Ասադի տապալմանն ու 2023թ.-ին Թուրքիայի կազմի մեջ մտցնել Հյուսիսային Սիրիան և Հյուսիսային Իրաքը: Այդ մասին հայտարարել է փորձագետ Սեմյոն Բաղդասարովը:
Նա նշել է, որ Էրդողանը ձգտում է գրավել Հալեպը՝նա խուսանավելով Վաշինգտոնի և Մոսկվայի միջև կարողացել է ամրապնդել դիրքերը Սիրիայի հյուսիս-արևմուտքում:
Ըստ նրա, Էրդողանը բարդ ներքաղաքական վիճակում է՝նա դաշինքի մեջ է թուրք ազգայնականների հետ:
Նա նշել է, որ թուրք ազգայնականները պահանջում են Էրդողանից հարձակվել Դամասկոսի վրա: Էրդողանը պահպանում է իր իշխանությունը կայսերական կոչերի վրա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61336