Վրաստանում կորոնավիրուսի վարակի երկրորդ դեպքն է արձանագրվել

Վրաստանում կորոնավիրոսով երկրորդ մարդն է վարակվել: Այս մասին հայտարարել է Հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն:


Նա տեղեկացրել է, որ վարակված քաղաքացին ժամանել է Իտալիայից: Նրա առողջական վիճակը կայուն է գնահատվում:


VERELQ-ը հիշեցնում է, որ կորոնավիրուսի վարակման առաջին դեպքը հաստատվել է փետրվարի 26-ին:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61332