Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիների առանց վիզայի ելք ու մուտքի ժամկետը կերկարաձգվի:Այս մասին ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը:
Նա հիշեցրել է, որ փետրվարի 25-ին Բաքվում կայացած՝ ադրբեջանա-թուրքական բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի VIII նիստի արդյունքներից հետո՝ «Ադրբեջանի Հանրապետության կառավարության և Թուրքիայի Հանրապետության կառավարության միջև վիզաներից փոխադարձ ազատման մասին» համաձայնագիր է ստորագրվել:
«Երկու երկրների քաղաքացիների առանց վիզայի ելք ու մուտքի ժամկետը ավելացել է 30-ից մինչև 90 օր», - ասել է դեսպանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61307