Մահացել է հուշարձանագետ և պատմաբան Սամվել Կարապետյանը

59 տարեկանում կյանքից հեռացել է հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք Սամվել Կարապետյանը։


Նա Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի նախագահն էր։


Հեղինակել է բազմաթիվ արժեքավոր գրքեր և աշխատություններ։ Երեք տասնամյակի ընթացքում հետազոտել և ցուցակագրել է Պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ։


Հայկական հուշարձանների ոչնչացման փաստերը Սամվել Կարապետյանը 2007-ին ներկայացրել է ԱՄՆ Կոնգրեսին և 2008-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանին։


Արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին, Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց շքանշանի։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61287