Financial Times.Էրդողանն Իդլիբում բարդ ընտրության առջև է կանգնած

Էրդողանի վերջնագիրը սիրիական ուժերին՝մինչև փետրվարի վերջ դուրս բերել ուժերն Իդլիբից սպառնում են Թուրքիան ներքաշել ավելի սուր հակամարտության մեջ և Էրդողանին կանգնեցնել բարդ երկընտրանքի առջև, փոխանցում է Financial Times-ը:


Ներքաղաքական դաշտում թուրքական ընդդիմադիր կուսակցությունները քննադատել են Էրդողանի քաղաքականությունը Սիրիայում, քանի որ վերջին շրջանում տասնյակ թուրք զինվորներ են զոհվել Իդլիբում:


Փորձագետ Նիգյար Գյոքսելը հայտարարել է, որ իրավիճակից դուրս գալու լավ լուծումներ գոյություն չունեն՝կամ Ասադը հսկողություն է հաստատում Իդլիբի նկատմամբ, իսկ փախստականների հոսքն ուղղվում է Թուրքիա կամ Ասադին հետ մղելու համար պետք է զոհվեն թուրք զինվորներ:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61282