Այս ընտրություններն ունեն չափազանց կարևոր համապետական նշանակություն. Արցախի նախագահ

Այս ընտրություններն ունեն չափազանց կարեւոր համապետական նշանակություն եւ, ինչպես բոլոր անցած ընտրությունները, պետք է լինեն ժողովրդավարական, բաց ու թափանցիկ, օրենքի տառին ու ոգուն համապատասխան, անցնեն փոխադարձ հարգանքի եւ հանդուրժողականության մթնոլորտում: Այս մասին խորհրդակցության ընթացքում փետրվարի 27-ին հայտարարել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը


Նա նշել է, որ բոլոր պետական մարմինները իրենց պատասխանատվության շրջանակներում պետք է ապահովեն ընտրությունների պատշաճ մակարդակով անցկացումը:

Խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտոնատար այլ անձինք:


VERELQ-ը հիշեցնում է, որ Արցախում մեկնարկել է նախագահի եւ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61274