Ջեյմս Ուորլիքը կրկին խոսեց "օկուպացված տարածքների" մասին

Ղարաբաղյան հարցի երկարաժամկետ կարգավորման համար բանակցությունները պետք է հիմնվեն ՄԱԿ-ի կանոնադրության միջազգային իրավունքների սկզբունքների, Հելսինկյան եզրափակիչ ակտի, մասնավորապես տարածքային ամբողջականության, ինքնորոշման իրավունքի և ուժի չկիրառման սկզբունքների վրա: Այդ մասին Turan-ի հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Նրա խոսքով, հակամարտության համապարփակ կարգավորման մասն են կազմելու "օկուպացված տարածքների" վերադարձն Ադրբեջանի հսկողության տակ և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը: Ուորլիքը չի համաձայնվել այն մտքի հետ, թե Մադրիդյան սկզբունքները, որոնց շուրջ ընթացել են բանակցությունները, ֆիասկո են ապրել: Նրա խոսքով, կողմերը և համանախագահները կիսում են այն կարծիքը, որ հակամարտության հիմնական էլեմենտները հիմնված են Մադրիդյան սկզբունքների վրա, որոնք այս պահին քննարկվում են կողմերի միջև:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/6123