Թուրքիայում ընտրություններից առաջ իրավիճակի լարումը լավ բան է, երբ երկրում ամեն ինչ վատ է, պետք է փնտրել արտաքին հակամարտությունը, որը կշեղի բնակչության ուշադրությունը: Իդլիբի շուրջ թուրքական աղմուկը դրա վառ օրինակ է: Էրդողանն ունի իր առաջնահերթությունները՝Մուսուլման եղբայրներ, Սարաջը՝Լիբիայում, իսլամիզմի թուրքական տարբերակը և այլն: Այդ մասին հայտարարել է փորձագետ Եվգենի Սատանովսկին:
Նա հիշեցրել է Լիբիայի և Թուրքիայի պատմական կապերը, երբ մինչև 1911թ.-ը Լիբիան թուրքական մարզերից մեկն էր և այնտեղ էին գտնվում թուրքական զորքերը:
Ըստ նրա, Էրդողանն այս պահին հակամարտում է երեք ճակատներով՝Սիրիա, Լիբիա և Հյուսիսային Կիպրոսի շուրջ:
Նա հավելել է, որ Էրդողանի քաղաքական ուղենիշն՝էքսպանսիան է:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61226