Մամուլ. Ո՞ւմ հետ է հանդիպում Արթուր Վանեցյանը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արթուր Վանեցյանը, մեր տեղեկություններով, զբաղված է ակտիվ կուսակցաշինական աշխատանքով։ Կուսակցությունը դեռ չկա, բայց կուսակցության կմախքն արդեն գծագրվում է։ Նա ամեն օր մեծ թվով մարդկանց է հանդիպում, որոնք ուզում են անդամագրվել իր կուսակցությանը։ Նրանց թվում են ե՛ւ մտավորականներ, ե՛ւ նախկին ու ներկա պաշտոնյաներ, տարբեր մասնագիտությունների տեր անձինք, որոնց անուններն առայժմ չեն հրապարակում։ Մենք տեղեկացանք, որ արդեն պատրաստ է նաեւ կուսակցության գլխավոր գրասենյակը։ Այն գտնվում է իշխանությունների սիրելի «Դվին» հյուրանոցի հենց դիմաց։ Հավանաբար՝ 2 օրից Վանեցյանն ու իր թիմի կորիզը կնստեն այս գրասենյակում։ Մարզերում եւս գրասենյակներ կբացվեն։ Մենք հետաքրքրվեցինք, թե ինչից է սկսելու Արթուր Վանեցյանը։ Նա ասաց․ «Առաջիկայում այցելելու եմ մարզեր, զրուցելու եմ քաղաքացիների հետ, որպեսզի հասկանամ հասարակության մեջ տիրող տրամադրությունները եւ ներկայացնեմ իմ մոտեցումները։ Պետք է ձեւավորենք մեր կուսակցության համախոհների ճամբարը»։ Ըստ ամենայնի, փորձելու են հասկանալ՝ ընդդիմադիր քաղաքական գործունեություն ծավալելու համար հանրային պահանջ կա՞, թե՞ ոչ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ օլիմպիական հերթափոխի մարզադպրոցը հայտնի է որպես կրթամշակութային խոշորագույն համակարգաստեղծ կառույց: Ու թեև ֆորմալ առումով գոյություն ունի իմքայլական ԿԳՄՍՆ, սակայն վերոնշյալ սպորտային հսկայի ղեկավար է նշանակվել Ծառուկյանի հավատարիմ զինակից Վաղինակ Գալուստյանը: Նրա եղբայր Կարեն Գալուստյանը Ռոբերտ Քոչարյանի, ապա Սերժ Սարգսյանի թիկնապահն է եղել: Վաղինակ Գալուստյանը երկար ժամանակ «աշխատեցրել է» Դիլիջանի հանքային ջրերի գործարանը»:


«Փաստ» թերթը գրում է. «Երբ համադրում ես Նիկոլ Փաշինյանի տարբեր ելույթները, այնպիսի տպավորություն է, որ մեր երկրում շուրջբոլորը կա՛մ հանցագործներ են, կա՛մ հակապետական տարրեր, կա՛մ դավաճաններ: Մենք մեր իսկ հասարակության ներսում զբաղված ենք միմյանց պիտակավորելով, ամենուր դավաճանների ստվեր տեսնելով, պառակտումով՝ այն դեպքում, երբ մեր դեմ աշխատում են արտաքին թշնամիները, ընդ որում՝ բացառիկ միասնականությամբ: Մյուս կողմից՝ փաստացի մեկ-երկու գործից զատ առ այսօր չկա որեւէ առարկայական ապացույց վերոնշյալ ծանր մեղադրանքների առումով: Իսկ առկա գործերով էլ չկա դատարանի օրինական ուժի մեջ մտած գեթ մեկ վճիռ: Երեկ էլ Փաշինյանը կառավարությունում խորհրդակցություն էր հրավիրել ուժայինների մասնակցությամբ եւ հայտարարել, որ կառուպցիայի դեմ պայքարը նոր թափ եւ որակ պետք է ստանա Հայաստանում: Չհամաձայնել վարչապետի հետ հնարավոր չէ:


Կոռուպցիայի դեմ պայքարը պարզապես այլընտրանք չունի: Սակայն հերթական անգամ ականջ ծակեց «դավաճան» բառը, որը հնչեց իրավապահ մարմինների ամենավերին օղակներում աշխատած որոշ մարդկանց առումով: Թե կոնկրետ «ամենավերին օղակներում աշխատած» որ պաշտոնյաներին նկատի ուներ վարչապետը, դժվար է ասել, սակայն նման հայտարարությունն ինքնին չափազանց վտանգավոր է թե՛ կանխակալ որակում տալու առումով եւ թե՛ այն առումով, որ իրավապահ մարմինները այս խոսքերը կարող են դիտարկել որպես որոշակի գործողությունների հրահանգ: Սրան գումարած՝ կասկածներ հայտնվեցին իրավապահ համակարգի գործողությունների «լիարժեքության եւ լիաթոքության» առումով նաեւ ներկայումս: Իսկ սա նշանակում է, որ կասկածները տարածվում են այսօր համակարգում աշխատող բոլոր մարդկանց վրա, ինչը հազիվ թե առավել արդյունավետ աշխատանքի երաշխիք լինի, եթե չասենք՝ լրիվ հակառակը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ անցյալ շաբաթ Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննության է հրավիրել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, որը ՀՔԾ-ում «կռիվ է տվել»: Բանն այն է որ ՀՔԾ-ն Ալիկ Սարգսյանին հրավիրել է եւ առաջարկել` արդյոք համաձայն է, որպեսզի վաղեմության ժամկետի հիմքով կարճվի իր նկատմամբ հարուցված քրեական գործը: Սակայն, մեր տեղեկություններով, Ալիկ Սարգսյանը հրաժարվել է առաջարկից եւ հիմնավորել՝ իր նկատմամբ մեղադրանք առաջադրվելուց հետո մի օր հարցաքննության չի հրավիրվել, որպեսզի հասկանալի լինի, թե ով է իր դեմ ցուցմունք տվել, ինչ է հայտնել քննիչներին, եւ դրանց մեջ կա արդյոք ճշմարտության հատիկ, թե ոչ: Եվ այս ամբողջ պատմության մեջ ուշագրավն այն է, որ Ալիկ Սարգսյանին ՀՔԾ քննիչներն այս գործով անգամ չեն էլ հարցաքննել առաջադրված մեղադրանքի շրջանակներում: Իսկ ինչո՞ւ. ակնհայտ է, որ եթե նրան հարցաքննեին, ապա հերքելու էր իր դեմ ցուցմունք տված անձի կամ անձանց խոսքերը, ինչը իրավապահ մարմիններին այդքան էլ ձեռնտու չէ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ստացված տեղեկությունները պարզել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանից, սակայն նա համառորեն չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, իսկ ՀՔԾ-ից հայտնեցին. «Վաղեմության ժամկետի հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում չկա, գործով նախաքննությունը շարունակվում է»: Թե ինչ զարգացումներ կլինեն այս գործով, ցույց կտա ժամանակը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ 2008-2011 թվականներին ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած Ալիկ Սարգսյանը իր պաշտոնավարման տարիներին շոու բիզնեսի յոթ հայտնի ներկայացուցիչների գրանցել է որպես ոստիկանության աշխատակիցներ և բարձր աշխատավարձ վճարել։ Դրա դիմաց հայտնի երգիչները ոստիկանապետի քեֆերի ժամանակ զվարճացրել են նրան և իր շրջապատին»:


«Փաստ» թերթը գրում է. «Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել ընտրական հանձնաժողովների ձեւավորման հարցում։ Ինչպես հայտնի է, հանրաքվեի ժամանակ ընտրական հանձնաժողովները ձեւավորվում են հետեւյալ սկզբունքով. երկուական անդամ առաջադրում են «այո»-ի ու «ոչ»-ի նախընտրական շտաբները կամ ներկայացուցիչները, այլ կերպ ասած՝ քարոզչության կողմերը։ Հանձնաժողովների մնացած երեք անդամներին առաջադրում է ընտրատարածքային հանձնաժողովը։ Այսինքն, ստացվում է այնպես, որ «ոչ»-ի կողմնակիցները հանձնաժողովներում 4016 անդամի հարց պետք է լուծեն։ «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները ջանում են հանձնաժողովների կազմավորման «մոբիլիզացիան» առավելագույնս վերցնել իրենց ձեռքը։ Հանձնաժողովների ձեւավորման վերջնաժամկետը մարտի 1-ն է, եւ, մեր տեղեկություններով, իշխանություններն ամեն ինչ անում են հնարավորինս «սվոյ» մարդկանցով ապահովելու հանձնաժողովները՝ հատկապես ԸՏՀ-երի կողմից առաջադրվող 3 տեղերի հարցում։ Մյուս կողմից՝ մեզ տեղեկություններ են հասել, որ «ոչ»-ի քարոզչական շտաբին արդեն իսկ մեծ թվով մարդիկ են դիմել՝ ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու համար»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ-ն ակտիվ լծվել է «այո»-ի քարոզարշավին։ Երեկ, օրինակ, Սասուն Միքայելյանը, Անդրանիկ Քոչարյանը, Լեդի Հակոբն այցելել են Թալին։ Նախապես որոշել են, որ չհայտարարեն այցի բուն նպատակը։ Դա էր պատճառը, որ Թալինի ԵԿՄ-ականները տարբեր մեկնաբանություններ տվեցին այցին։ Տիգրան Բաղդասարյանն ասաց. «Դե, ոնց ընտրվել էր, չէր եկել ստեղ, առաջին անգամ էր բաժանմունք գալիս»։ Մուկուչ Սափեյանն ասաց, թե տարածքայինի ղեկավարն է փոխվել, եկել էր նորին ներկայացնելու։ Ի դեպ, նախկին ղեկավարն ինքը՝ Սափեյանն էր, որ ԵԿՄ վարչության անդամ է դարձել եւ ասում է, որ 2 գործը համատեղելու իրավունք չունի»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ «Իմ քայլը» շոկի մեջ էր, իշխող ուժը 3 մլն դրամ է հատկացրել լոգոյի համար, որը, պարզվեց, կրկնօրինակ է՝ ոչնչով չի տարբերվում 1991 թ․ հանրաքվեի լոգոյից։ «Անհարմար բան ստացվեց»,- ընկճված ասաց պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Համոզվեցի՞ք, որ իշխող ուժում գրեթե բոլոր հարցերին են նման անփութությամբ վերաբերվում։ «Ես տեղյակ չեմ, թե ինչպես են ընտրել»։ Ովքե՞ր են ընտրել։ «Շտաբը, ՔՊ վարչությունը, որի անդամը չեմ ես։ Եվ հետո՝ ի՞նչը պիտի ստուգեին, միանգամից մտածելը դժվար է, որ կարող են կեղծել։ Պետք է ուղղակի իմանալ այդ մասին, հակառակ դեպքում ո՞նց կասկածեին»։ Տեսնո՞ւմ եք՝ եթե փորձառու տարեցներին դուրս չթողնեին վարչությունից, գուցե նման բան չլիներ։ «Ես կարող է հիշեի»,- կատակեց Աղազարյանը։ Իսկ ի՞նչ որոշում կկայացվի՝ հնարավո՞ր է հրաժարվեք լոգոյից, նոր մրցույթ անեք, պատասխանատվության կանչեք ձեզ խաբելու համար, գումարը հետ վերցնեք։ «Պետք է խոսել հեղինակի հետ, միգուցե միտումնավոր չի գողացել, մեխանիկորեն է ստացվել։ Բայց որ պիտի գտնել նաեւ 91 թվականի հեղինակին, դա, կարծում եմ, ամենակարեւորն է»։ Ինչո՞ւ, գումարը հնարավոր է իրե՞ն փոխանցեք։ «Չեմ կարող ասել, դեռ պիտի խոսենք»։ Աղազարյանի կարծիքով՝ պետք չէ այս ամենից ողբերգություն սարքել․ «Այո, մի կողմից անհարմար բան ստացվեց, մյուս կողմից՝ խորհրդանշական. 91 թվականի հանրաքվեի տրամաբանական շարունակությունն է»։ Ինչպե՞ս։ «Բա ի՞նչ, անկախությունը գիտեք այն է, որ մենակ թշնամիների՞ց պիտի անկախանաս, առաջին հերթին դու ինքդ քեզնից պետք է անկախանաս, կաշկանդված չլինես որեւէ բանով»։ Հիմա Դուք անկա՞խ չեք, ո՞վ է կաշկանդում Ձեզ։ «Դե, դա ինձ չի վերաբերում, ես հատուկ տղա եմ»։ Իսկ թի՞մը։ «Չեմ կարող ասել՝ չէ, ինչո՞վ պիտի կաշկանդված լինեն։ Եկեք ընդունենք, որ խորհրդանշական է»։ Իսկ կարո՞ղ է «դավադիրները» ձեզ փորձել են, թե «գենետիկորեն» որքան եք կապված 90-ականների իշխանության հետ։ «Բացառված է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը նախատեսում է մարտի 20-ից երեք ամսով զորահավաք անցկացնել։ Օրերս հանրային քննարկման է ներկայացվել «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» որոշման նախագիծը, համաձայն որի՝ առաջարկվում է վարժական հավաքներին ներգրավել 374 քաղաքացու, որոնցից 233-ը` շարքային կազմի, 44-ը` ենթասպայական, 97-ը` սպայական կազմի պահեստազորայիններ: Ինչո՞վ է բացատրվում այս երկարաժամկետ զորահավաքը, քանզի, ինչպես ոլորտի մասնագետներն են փաստում, զորահավաքների համար ընդունված է եղել առավելագույնը մեկ ամիս ժամանակը։ Պաշտոնական բացատրությունը սա է՝ քանի որ վերջին տարիներին «ՀՀ զինված ուժերը համալրվել են նոր սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով, անհրաժեշտություն է պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակի բարձրացում»՝ պետք է սովորեցնել նոր զենքերին տիրապետելը։ Մեր աղբյուրները, կապված զորահավաքի ժամկետի հետ, նշում են նաեւ, որ դա պայմանավորված է մարտի 31-ին սպասվող Արցախի ընտրություններով եւ ապրիլի 5-ի սահմանադրական հանրաքվեով․ «Ամրացնում են պաշտպանական համակարգը, պատրաստվում հնարավոր ցնցումներին»։


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում այսօր դիմակների դեֆիցիտ է, պահեստներն էլ դատարկ են: Իսկ ինչո՞ւ է այդպիսի իրավիճակ ստեղծվել, եւ ո՞վ է պատասխանատուն: Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանը միացել էր միջազգային ակցիային եւ դիմակներ ուղարկել մեր բարեկամ երկիր Չինաստան՝ որպես օգնություն: Դրան զուգահեռ լուրեր են պտտվում, որ եղել են մարդիկ, որոնք դիմակների մեծ խմբաքանակ են էժան գնել, սակայն, Հայաստանում իրացնելու կամ Չինաստան ուղարկելու փոխարեն, արտահանել են այլ երկրներ, օրինակ՝ Ռուսաստան, եւ այնտեղ դրանք վաճառել ավելի բարձր գնով: Եվ այս իրավիճակը հանգեցրել է նրան, որ պատկան մարմիններն այժմ լծված են օրեցօր նկատվող դիմակի պակասի հարցը լուծելու գործին: Բանն այնտեղ է հասել, որ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, անգամ Առողջապահության նախարարությունը դիմել է մի շարք աղբյուրների՝ դիմակների մեծ խմբաքանակ ներկրելու համար: Եվ չնայած այս իրավիճակին՝ պարզվում է՝ չկա մի կառույց, որը պետք է վերահսկեր կամ կանխեր նման դեպքերը: Համենայնդեպս, բոլոր հնարավոր օղակները պատասխանատվությունից խուսափում են:


Պետական եկամուտների կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ առանձին վերլուծություն չունեն, թե որքան դիմակներ են ներկրվել կամ դուրս բերվել Հայաստանից: Իսկ «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ի տնօրեն Վիլեն Գաբրիելյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ընդգծեց, թե իրենք վերահսկողական որեւէ գործառույթ չունեն եւ միայն ստուգում են գրանցված վաճառվող ապրանքների որակը: Իսկ ինչ վերաբերում է Առողջապահության նախարարությանը, ապա նրանք հիմա զբաղված են հետեւանքները վերացնելով. դիմակ են փնտրում, որ մեծ քանակությամբ ներկրեն: Այսպիսով, ստացվում է, որ մեր երկրում չկա ոչ մի կառույց, որը կվերահսկի դիմակների պաշարի մասով իրավիճակը, ու երբ ողջ աշխարհը զբաղված էր դիմակների պահեստավորմամբ, մեր երկրում, փաստորեն, դիմակի բիզնես են արել Հայաստանից մեծ խմբաքանակով արտահանելու եւ այլ երկրներում թանկ գնով այն վաճառելու եղանակով: Համենայնդեպս, երեկ այս ինֆորմացիան պաշտոնապես որեւէ կառույց չհերքեց: Իսկ կորոնավիրուսը երեկ հասավ արդեն Վրաստան»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել «Գովազդի մասին» օրենքում և արգելել տեղական արտադրության կոնյակի գովազդը զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով: Գործող օրենքով տեղական արտադրության կոնյակի համար բացառություն էր արված, և դրա գովազդը կարող էր ցուցադրվել օրվա ցանկացած ժամի: Այս փոփոխության նպատակը բոլոր արտադրողների և ներմուծողների համար հավասար մրցակցային դաշտ ապահովելն է»:


 


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61215

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel