Բակո Սահակյանը բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ՊԲ նոր հրամանատարին

Արցախի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Բակո Սահակյանը ՊԲ շտաբում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում զինված ուժերի բարձրագույն սպայակազմին են ներկայացրել ՊԲ նոր հրամանատար գեներալ մայոր Ջալալ Հարությունյանին։


ԱՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել Կարեն Աբրահամյանին հանրապետության պաշտպանության և անվտանգության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար, շնորհավորել Ջալալ Հարությունյանին բարձր ու պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ վերջինս էլ ավելի կբարձրացնի բանակի մարտունակության աստիճանը:


Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, պաշտոնատար այլ անձինք:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61160