Քարոզարշավը կլինի արդար ու թափանցիկ, առանց ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործման. Պապիկյան

«Այո» շտաբի ակտիվ քարոզչությունը կմեկնարկի մարտի 2-ից և կընթանա մինչև ապրիլի 3-ը: Այս մասին ասուլիսում հայտարարեց «Այո»-ի շտաբի ղեկավար, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:


Նա տեղեկացրեց, որ քարոզարշավը կիրականացնի մի քանի շերտերով: Պապիկյանն ասաց, որ գործադիրի այն անդամները, որոնք կմեկնեն արձակուրդ և նրանք, որոնք չեն մեկնի՝ մարզպետները և այլն, իրենց ընտրված վայրերում իրականացնելու են քարոզչություն, որպեսզի հանրությանն ավելի լայն ներկայացվեն բոլոր այն կարևոր կետերը, որոնք շարժառիթ են հանդիսացել սահմանադրական փոփոխությունների համար:


Նախարարը հավաստիացրեց, որ քարոզարշավը կլինի արդար ու թափանցիկ, առանց ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործման:


VERELQ-ը հիշեցնում է, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61151