Կարեն Խաչատրյանին կալանքից գրավով ազատելը ճանաչվել է անթույլատրելի. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը իրազեկում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 17.02.2020թ. որոշմամբ բեկանվել է մեղադրյալ Կարեն Խաչատրյանի նկատմամբ կիրառված կալանավորումը 20 միլիոն ՀՀ դրամի չափով գրավով փոխարինելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի 22.01.2020թ. որոշումը, նրան կալանքից գրավով ազատելը ճանաչվել է անթույլատրելի:


Կարեն Խաչատրյանը ներկայումս արգելանքի տակ է և գտնվում է քրեակատարողական հիմնարկում:


Նախաքննությունը շարունակվում է:


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը հունվարի 22-ին դատարանի որոշմամբ 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել:


Կարեն Խաչատրյանը զբաղեցրել է ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը և մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61114