Նկարիչների տանը կբացվի ինքնատիպ Աշոտ Իսակովի ցուցահանդեսը

1990-ականներին Երեւանում նրան շատերն էին ճանաչում. Աշոտ Իսակովը երեւանյան մշակութային կյանքի ամենաինքնատիպ ու առեղծվածային դեմքերից էր:

Ազգությամբ ասորի էր: Ծնվել է 1954-ի նոյեմբերի 28-ին Աբովյան քաղաքում: Արդեն ամուսնացած էր, երկու տղաների հայր, երբ սկսեց նկարել: Արվեստագետ, նկարիչ ընկերներ շատ ուներ: Թերեւս հենց նրանց արվեստանոցներում երկար զրույցների ժամանակ ծնվեց սերը գեղանկարչության հանդեպ:


«Վարպետս Աստված է, ստիպողը՝ կյանքս»,- ասում էր, երբ իրենից հետաքրքրվում էին, թե ինչու որոշեց նկարել: Ինքն էլ գտավ այն հարցի պատասխանը, թե ինչպես պիտի իր հոգում ծնված հույզերն ու ապրումները հանձնի թղթին ու կտավին: Հաստ ռետինից մի օղակ պատրաստեց, որը հարմարեցնում էր թեւի ծայրին, ռետինի տակ տեղադրում էր մատիտը կամ վրձինը, սովորաբար փախչում-հեռանում էր աղմկոտ քաղաքից ու բնության գողտրիկ մի անկյունում սկսում նկարել: Որդիները հաճախ էին նրա հետ գնում, ուշի ուշով հետեւում, թե ինչպես է նկարում հայրիկը, նրանից սովորում էին, թե ինչպես պետք է ճանաչել ու սիրել հայրենի երկիրն ու բնաշխարհը: 


«Ես երբեք թեմաներ չեմ փնտրում,- հարցազրույցներից մեկում ասել է Աշոտը,- ինչպիսի ապրումներ ունենում եմ, այնպես էլ նկարում եմ: Զայրացած պահին փոթորկուն ծով եմ նկարում, հոգեկան անդորրի ժամանակ՝ պայծառ բնանկարներ, որոնց միջից ասես լույս է շատրվանում, որովհետեւ մենք բոլորս այդ լույսի էության մասնիկներն ենք»: Ինքն իրեն համարում էր թափառական նկարիչ: Ռեժիսոր Արա Վահունու «Աշոտ» ֆիլմը այս զարմանալի նկարչի մասին է, որ աշխարհին փորձում էր նայել իր պատուհանից (նրա գործերից մեկը այդպես էլ կոչվում է՝ «Իմ պատուհանը»), արվեստի մեծ աշխահում ուզում էր բացել իր արահետը (այդպես էր վերնագրել Աշոտ Իսակովին նվիրված իր ֆիլմը ռեժիսոր Վահե եւորգյանցը):

Հետո ծնվեցին նոր գործեր, որոնցում Աշոտի անհանգիստ հոգին այլ հարցերի պատասխաններ էր փնտրում, երկրայինի կողքին փորձում էր բացահայտել վերերկրայինի գաղտնիքները...

1994-ին ուշագրավ մի ցուցահանդես ունեցավ Լոս Անջելեսում. Հայ Բարեգործական Ընդհանուր Միության սրահում ներկայացված էին Աշոտ Իսակովի ավելի քան 30 աշխատանքներ: Ինքը չէր կարողացել մեկնել Միացյալ Նահանգներ, բայց մինչ ցուցահանդեսի բացումը ներկաները դիտեցին «Արահետ» ֆիլմը, ճանաչեցին Աշոտին, հիացան նրա կամքով ու նկարագրով: Հաշվված ժամերի ընթացքում ներկայացված բոլոր աշխատանքները վաճառվեցին: «Նոր օր» եռօրյա թերթում կարդում ենք, որ նկարիչը ցուցահանդես-վաճառքի ողջ հասույթը փոխանցել է «Արցախի պատերազմի այն որբերուն, որոնք կը հետեւին արուեստին»:

Ցուցահանդեսներ է ունեցել նաեւ Մոսկվայում, Սոֆիայում, Բուդապեշտում: Նրա մասին տպագրված բոլոր հոդվածները կինն ու որդիները խնամքով հավաքել, պահում են մի թղթապանակում:
Աշոտ Իսակովի վառ կյանքի ուղին ընդհատվել է 1998-ի ապրիլի 23-ին. նկարիչը հանկարծամահ է եղել՝ անավարտ թողնելով «Հիսուսի խաչելությունը» գործը:

«Հայրս կարողանում էր երկար անթարթ նայել արեւին: Ասես աչքերում ամբարում էր արեւի լույսը, որ հետո ինչ-որ հնարքով հանձնի կտավին: Նրա նկարներից լույս է հորդում: Իսկ երբ երկար եմ նայում նրա ծովանկարներին, ինձ թվում է, թե լսում եմ ալիքների խշշոցը»,- ասում է նկարչի կրտսեր որդին՝ Արայ Իսակովը, որ նույնպես նկարում է եւ որոշ ժամանակ, հանգամանքների բերումով, ապրել է Հայաստանից հեռու:

Նա Երեւանում է մի ցանկությամբ, որ այսօր՝ հոր մահից շուրջ 22 տարի անց, մարդիկ ճանաչեն Աշոտ Իսակով նկարչին:


Փետրվարի 26-ին Նկարչի տանը կբացվի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն Աշոտի 80-ից ավելի աշխատանքները՝ գեղանկարներ, գրաֆիկական եւ ջրաներկ գործեր (ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ մարտի 1-ը): «Ինքնադիմանկար», «Լույսի ուխտավորը», «Փրկության տապան», «Ջինջ լռություն» և այլ աշխատանքների կողքին այցելուները կտեսնեն նաեւ «Հիսուսի խաչելությունը» անավարտ մնացած աշխատանքը...


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61112

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel