ԱՄՆ-ի պատժամիջոցներն ոչ մի ազդեցություն չեն ունեցել Իրանի ռազմական ուժի վրա

ԱՄՆ-ի պատժամիջոցներն ոչ մի ազդեցություն չեն ունեցել Իրանի պաշտպանական և ռազմական ուժի վրա: Այդ մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գերագույն հրամանատարի խորհրդական, բրիգադային գեներալ Հուսեյն Դեհղանը:


Նա նշել է, որ Իրանի պաշտպանական և ռազմական ոլորտների բյուջեն չի կրճատվել:


Նա հավելել է, որ ռազմական տեսակետից, Իրանն այսօր շատ ավելի բարձր դիրք ունի, քան երեք տարի առաջ, երբ Դոնալդ Թրամփը ստանձնեց իշխանությունը:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61109