Կապույտ ջինջ երկինք, արև անուշ եղանակ. լավ լուր Սուրենյանից

«Վաղը հավես օր է, կապույտ ջինջ երկինք, արև անուշ եղանակ»,- Facebook-ի իր էջում գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:


Փետրվարի 26-29-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։


Մարտի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: 


Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա:



Երևան քաղաքում՝


Փետրվարի 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում թաց ձյուն, ցածրադիր գոտում անձրև: 



Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61101