Ռոբերտ Քոչարյանի գործը կարճելու միջնորդության մասին որոշումը կհրապարակվի մարտի 3-ին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին միջնորդությունների մասով դատարանը որոշումը կհրապարակի մարտի 3-ին՝ ժամը 13:00-ին:


Ռոբերտ Քոչարյանի քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության վերաբերյալ ամփոփիչ ելույթներով հանդես եկան մեղադրանքի և պաշտպանության կողմերը, ինչպես նաև Քոչարյանը:


VERELQ-ը հիշեցնում է, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61094