Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը մահացել է 91 տարեկան հասակում: Այս մասին հայտնել է երկրի պետական հեռուստաընկերությունը:
Նա մահացել է երկարատև ծանր հիվանդությունից:
Հունվարի վերջին նրա ստամոքսից ուռուցք էին հեռացրել, ինչից հետո նախկին նախագահը գտնվում էր ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:
VERELQ-ը հիշեցնում է, որ Մուբարաքը Եգիպտոսի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1981 թվականից մինչև 2011 թվականը: Նա հեռացավ բողոքի ակցիաների ֆոնին, ինչից հետո նրան ձերբակալեցին կոռուպցիայի և բողոքի ակցիայի մասնակիցների մահվան մեղադրանքով: Մուբարաքը անազատության մեջ մնաց շուրջ 6 տարի և ազատ արձակվեց 2017 թվականին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61089