ՌԴ-ի և Թուրքիայի համար այլևս բարդ է միայնակ գտնել Իդլիբի շուրջ փոխզիջում: Այդ պատճառով առաջ է եկել միջազգային արբիտրի հարցը: Այդ մասին հայտարարել է փորձագետ Յուլիա Կուդրյաշովան:
Նա նշել է, որ Իդլիբի հարցի շուրջ միջնորդական առաքելություն կարող են ստաձնել եվրոպական առաջատար երկրները, որոնք ունեն քաղաքական կշիռ և ում կարծիքին ականջալուր են լինում թե Անկարայում, թե Մոսկվայում:
Ըստ նրա, ԱՄՆ-ն չի կարող լինեն արբիտր, քանի որ չունի չեզոք դիրքորոշում սիրիական հարցում:
Նախատեսվում է Իդլիբի հարցի շուրջ քառակողմ՝Գերմանիա, Ֆրանսիա, ՌԴ, Թուրքիա ֆորմատով միջազգային հանդիպման կազմակերպում մարտ ամսին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61086