Այո, կա խնդիր, բայց պետք է շատ սառը, սթափ վերաբերմունք ունենանք. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ:


Նիստում քննարկվել են աշխարհում և մեր տարածաշրջանում կորոնավիրուսով պայմանավորված ընթացիկ իրավիճակը և Հայաստանում դրա տարածումը կանխարգելելու ուղղությամբ անելիքները: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է այս պահի դրությամբ առկա վիճակագրական տվյալները՝ կորոնավիրուսի տարածվածության, հիվանդացության և մահացության վերաբերյալ, անդրադարձել մեր երկրում կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին՝ Հայաստան ժամանող քաղաքացիների նկատմամբ իրականացվող վերահսկողությանը, ՀՀ բժշկական հաստատությունների տեխնիկական պատրաստվածությանը և ախտորոշման համար անհրաժեշտ լաբորատոր հագեցվածությանը: Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են հետագա քայլերը, այդ թվում նաև՝ հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունում կորոնավիրուսի տարածմանն առնչվող իրավիճակով պայմանավորված անելիքները: Վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին:


Ամփոփելով նիստի արդյունքները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.


«Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստում մենք քննարկեցինք մեր անելիքները՝ կապված Հայաստանում կորոնավիրուսի մուտքը կանխարգելելուն ուղղված գործողությունների հետ, և այս քննարկման հրատապությունը կապված է նրա հետ, որ հարևան և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությունում արդեն կորոնավիրուսից մահվան դեպքեր ունեն. մահվան 8 դեպք ունեն (փետրվարի 24-ին Իրանում հաստատվել է մահվան 12 դեպք - խմբ.), և մենք պետք է միջոցներ ձեռնարկենք:


Քննարկումների արդյունքում մենք որոշեցինք, որ այսօր կառավարության որոշմամբ երկշաբաթյա ժամկետով կփակենք ցամաքային սահմանն ու հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Իհարկե, կլինեն բացառություններ. բեռնափոխադրումները կիրականացվեն առանց սահմանափակումների, պարզապես բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների նկատմամբ կիրականացվի հատուկ հսկողություն, և բեռների տեղափոխման հատուկ կարգ կգործի: Որևէ սահմանափակում չի կիրառվի քաղաքացիների վերադարձի վրա. խոսքը վերաբերում է Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներին և Իրանում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, այսինքն՝ նրանք կարող են ազատ վերադառնալ իրենց հայրենիք:


Օդային հաղորդակցության նկատմամբ կկիրառվեն որոշակի, բայց ոչ ամբողջական սահմանափակումներ: Այս սահմանափակումները, այս որոշումը մենք երկու շաբաթով կկայացնենք, և երկու շաբաթվա ընթացքում ավելի սերտ հաղորդակցության մեջ կլինենք մեր բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչների հետ, որպեսզի իրավիճակի ավելի ամբողջական գնահատական ունենանք և նաև համատեղ որոշենք մեր հետագա անելիքներն այս ուղղությամբ:


Ընդհանուր առմամբ, ցանկանում եմ արձանագրել նաև, որ որևէ խուճապի անհրաժեշտություն չկա: Այո, կա խնդիր, բայց, փառք Աստծո, գոնե մինչ այս պահը Հայաստանի Հանրապետությանը, մեզ հաջողվել է խուսափել կորոնավիրուսով հիվանդ ունենալուց, և հույս ունենք, որ մեր ձեռնարկված միջոցների շնորհիվ նաև կկարողանանք պահպանել այս վիճակը: Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ մենք պետք է շատ սառը, սթափ, հանդարտ վերաբերմունք ունենանք այս իրավիճակին, և խուճապային տրամադրությունների և լուրերի տարածումը, իհարկե, որևէ կերպ խնդրի լուծմանը չի օգնում:


Արձանագրենք նաև, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ունեն այս պահին անհրաժեշտ բոլոր տեխնիկական միջոցները՝ ախտորոշելու հիվանդությունը: Եվ նաև արձանագրենք, որ հանձնաժողովը գործում է հունվարի 30-ից, և սահմանային հսկողությունը խստացվել է դեռևս դրանից առաջ էլ՝ հունվարի 24-ից: Այնպես որ, շատ կարևոր է արձանագրել, որ մենք ոչ թե Իրանում հիվանդությունների դեպքերի արձանագրման ենք արձագանքում, այլ մենք այս պրոցեսը շատ ավելի շուտ ենք սկսել և հույս ունենք, որ մեր աշխատանքի այս մեթոդը հետագայում նույնպես կլինի արդյունավետ:


Այսօր կառավարությունը հեռակա նիստով կկայացնի որոշում, և որոշումն ուժի մեջ կմտնի այսօրվանից: Իհարկե, որոշակի ճկունություններ կան, ընթացիկ պրոցեսները կառավարելու հնարավորություն պետք է տրվի, այսինքն՝ 100 տոկոսով սահմանը չի փակվում, այլ, ինչպես ասացի, արդեն թվարկված բացառություններով»,- նշել է Փաշինյանը:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/60997

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel