Փետրվարի 25-ի ցերեկը ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված հանրապետության լեռնային և նախալեռնային բոլոր շրջաններում կտեղա ձյուն, առանձին հատվածներում սպասվում է նաև բուք։
Ինչպես հայտնում է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը, վաղը երեկոյան ժամերից տեղումները աստիճանաբար կդադարեն։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-ի ցերեկը և 26-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, որը կտևի ընդամենը 1 օր, փետրվարի 27-ից սկսած օդի ջերմաստիճանը կրկին կսկսի բարձրանալ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/60983