Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անհույս սառեցված է և բանակցային այն ֆորմատը, որ ձևավորվել է 1990-ականներին՝չի աշխատում: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Կարինե Գևորգյանը:
Նա նշել է, որ 1994թ.-ից սկսած աշխարհը կտրուկ կերպով փոփոխության է ենթարկվել և ղարաբաղյան հակամարտությունը դարձել է Մերձավոր և Միջին Արևելքում տեղի ունեցող գործընթացների մի մասը:
Ըստ նրա, ղարաբաղյան հակամարտությունն ունի գեոպոլիտիկ տարրեր՝այստեղ խաչվում են աշխարհի տարբեր կենտրոնների շահեր:
Նա հավելել է, որ ոչ հայերի, ոչ ադրբեջանցիների դիրքորոշումների մեջ փոփոխություններ չեն գրանցվել և իրար հակասող դիրքորոշումները կմնան անփոփոխ դեռ երկար ժամանակ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/60982