ՌԴ-ն ու Թուրքիան գտնվում են փակուղում: Կողմերի փոխադարձ մեղադրանքները պայմանավորված են Սիրիայի և Թուրքիայի կողմից պայմանավորվածությունների խախտումների հետ: Թուրքիայի արձագանքը կապված է այն հանգամանքի հետ, որ Անկարան Իդլիբը համարում է իր տարածքը: Այդ մասին հայտարարել է փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն:
Ըստ նրա, Սիրիայում բախումը ձեռնտու չէ ոչ Պուտինին, ոչ Էրդողանին: Որոշում է կայացվել գագաթնաժողով կազմակերպել Սիրիայի հարցով Թուրքիայի, ՌԴ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի մասնակցությամբ: Դա թույլ կտա խուսափել ուղիղ ռազմական բախումից Սիրիայում:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ քառակողմ ֆորմատով գագաթնաժողովի անցկացման ամսաթիվը դեռ քննարկվում է:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/60970