Փետրվարի 23-ին ադրբեջանական ԶՈւ-ի կրակից հայաստանցի զինծառայող է վիրավորվել: Այս մասին Facebook-յան իր էջում գրում է Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Երեկ ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: Կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական ԶՈւ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է», - ասված է Արծրուն Հովհաննիսյանի գրառման մեջ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/60962