Փորձագետ Բորիս Դոլգովը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններում պահպանողականների հաղթանակը կտրուկ կերպով չի փոխելու Իրանի արտաքին քաղաքականությունը:
Ըստ նրա, Իրանի քաղաքականությունը՝հատկապես արտաքին, փոփոխության չի ենթարկվելու:
Նա նշել է, որ իրանական հասարակության կոնսոլիդացիան ԱՄՆ-ի գործողությունների ֆոնին կրում է կայուն բնույթ:
Իրանում ընտրողներից 29 միլիոնը տղամարդիկ են, իսկ 28 միլիոնը՝կանայք:
Իրանի խորհրդարանում 5 տեղ է հատկացվում էթնիկ և կրոնական փոքրամասնություններին՝հայերն ունեն 2 տեղ խորհրդարանում:
Պատգամավորներն ընտրվում են 4 տարի ժամկետով:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/60951