Ինչո՞ւ նախագահ Արմեն Սարգսյանը չի մասնակցել ՀՀ և Արցախի ԱԽ համատեղ նիստին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի մասնակցել Ստեփանակերտում այսօր տեղի ունեցած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին վատառողջ լինելու պատճառով: Այս մասին հայտնել է նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:


Նա տեղեկացրել է, որպատճառը միայն դա է, քանի որ այս անգամ, ի տարբերություն նախորդի, նախագահը նիստին մասնակցելու պատճաշ հրավեր ստացել է:


Պետրոսյանը տեղեկացրել է նաև, որ վտառողջ լինելու պատճառով նախագահը երեկ չի կարողացել մասնակցել նախագահականում տեղի ունեցած համերգին:


«Լուրջ բան չկա, պարզապես մրսած է»,- հավաստիացրել է նախագահի օգնականը:


VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր Ստեփանակերտում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը:  


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/60918