Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին’ Հանաու քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:


Ուղերձում, մասնավորապես, ասված է.


«Խոր ցավով տեղեկացա Հանաու քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին: Իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին: Զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին շուտափույթ ապաքինում»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/60899