Հարևանները Իրանից կորոնավիրուսի ներթափանցումը կանխարգելող միջոցառումներ են իրականացնում

Իրանում կորոնավիրուսի տարածումից և արձանագրված մահվան դեպքերից հետո Թուրքիան Իրանի սահմանին՝ Բազարգանի անցկետում կորոնավիրուսի ներթափանցումը կանխարգելող միջոցառումներ է իրականացնում: Իրանից Թուրքիա անցնող քաղաքացիները պարտադիր հետազոտություն են անցնում անցակետում տեղակայված բժիշկների կողմից:

Բացի այդ, Աֆղանստանի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Իրանում արձանագրված մահվան դեպքերից հետո Աֆղանստանի ԱԳ, ՆԳ, առևտրի, մշակույթի և տեղեկատվության նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրվել, որի ավարտին որոշում է կայացվել կրկնապատկել երեք անցակետերում գտնվող բժիշկների և սպասարկող անձնակազմի թիվը:

Իրաքը ևս նախօրեին որոշում է կայացրել 3 օրով փակել Իրանի հետ ցամաքային սահմանը:


VERELQ-ը հիշեցնում է, որ փետրվարի 21-ի դրությամբ Իրանում կորոնավիրուսի վարակից մահացել է չորս մարդ:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/60882