Լիբիայի ազգային բանակի հրամանատար, մարշալ Խալիֆա Հաֆթարը փետրվարի 21-ին հայտարարել է Լիբիայից սիրիական վարձկանների դուրսբերման և Թուրքիայից զենքի մատակարարման չեղարկման դեպքում ռազմական գործողությունները դադարեցնելու պատրաստակամության մասին:
«Հրադադարը մի շարք պայմանների կատարման արդյունք է ՝սիրիական և թուրք վարձկանների դուրսբերում, թուրքական կողմից զենքի մատակարարման դադարեցումը Տրիպոլի, ինչպես նաև ահաբեկչական խմբավորումների վերացում», - նշել է նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/60854