Դատախազությունը մերժել է Արմեն Թավադյանին ազատ արձակելու մասին միջնորդությունը

ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը։  


Ավելին՝ քննիչը միջնորդություն է ներկայացրել կալանքի ժամկետը երկարացնելու համար։  


VERELQ-ը տեղեկացրել էր, որ ավելի վաղ պաշտպանը Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն էր ներկայացրել։ Նրա համար երաշխավորել էին ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, ռազմական-քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը, «5-րդ» ալիք ՀԸ գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը և այլք:


Արմեն Թավադյանը ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանի կողմից, ըստ Ոստիկանության տեսանյութի, «Մարտի 1-ի» գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով։ Նրան ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/60850