Արցախի քաղաքացիները կարող են ընտրություններին մասնակցել Երևանում

ՀՀ-ում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչությունը հայտնում է, որ ս․թ․ մարտի 31-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրություններին ՀՀ-ում գտնվող Արցախի քաղաքացիները կարող են մասնակցել Մշտական ներկայացուցչությունում կազմավորված Ե/1 ընտրատեղամասում, ժամը 08։00-20։00։


«Մինչև 26․03․2020 թ․ ներառյալ անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ ՀՀ-ում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչություն և հայտ (դիմում) ներկայացնել Ե/1 ընտրատեղամասին՝ ընտրացուցակում ընդգրկվելու համար։


Հասցե՝ ք․ Երևան, Նաիրի Զարյան 17/2


Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝


/010/ 24 97 06, 24 97 06, 098 99 93 93, 093 99 97 97»,- ասված է հաղորդագրության մեջ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/60772