ՀՀ կառավարությունը հաստատեց 2020 թվականի մայիսի 29-ի աշխատանքային օրը 2020 թվականի մայիսի 23-ը` շաբաթ օրը տեղափոխելու մասին որոշման նախագիծը:
Որոշման արդյունքում մայիսի վերջին 4 օրերը կլինեն ոչ աշխատանքային:
VERELQ-ը հիշեցնում է, որ մայիսի 28-ը Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրն է: Այս տարի այն հինգշաբթի է ընկնում։ Այսպիսով, կառավարությունը դրան հաջորդող ուրբաթ օրը ոչ աշխատանքային սահմանելով՝ հանրությանը հանգստյան չորս օր է նվիրում։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/60761