Մամուլ. Վանեցյանի ու Քոչարյանի ընտանիքը համատեղ ուժերով են կուսակցություն ստեղծում

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Դեկտեմբերին Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, չբացառեց, որ իրենք կարող են կուսակցություն ստեղծել: Փետրվարին ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ ինքը կուսակցություն է ստեղծելու: Մեր տեղեկություններով՝ Վանեցյանն ու Քոչարյանի ընտանիքը կուսակցություն են ստեղծում համատեղ ուժերով, համատեղ ռեսուրսներով»:


«168 ժամ» թերթը գրում է. «Բանակում առկա իրավիճակի մասին միայն կարող եմ ասել, որ Արցախի զինված ուժերը գործում են տարվա պատրաստվածության պլանին համապատասխան և կատարում իրենց առջև դրված խնդիրները»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց Արցախի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը՝ անդրադառնալով Պաշտպանության բանակում տիրող ներկայիս իրավիճակին։ Ինչ վերաբերում է Պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանի հնարավոր հրաժարականի մասին տեղեկատվությանը, որի մասին վերջին օրերին մամուլը գրում է, Սենոր Հասրաթյանը նշեց. «Կարեն Աբրահամյանի հրաժարականի մասին, հատկապես պաշտոնական, տեղեկատվություն չունեմ»։ Հարցին՝ Պաշտպանության բանակում պաշտոնանկություններ սպասվո՞ւմ են, կլինե՞ն կադրային փոփոխություններ, Սենոր Հասրաթյանը պատասխանեց, որ ինչպես երեկ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, այդ հարցը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի լիազորությունների շրջանակներում է, ուստի այս պահին ոչինչ ասել չի կարող։ Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Արթուր Բաղդասարյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին որոշումը, որին մասին 168.am-ը գրել էր դեռ երեկ՝ հղում անելով իր աղբյուրին։ Նույն աղբյուրին հղում անելով՝ նաև գրել էր, որ պաշտոնին հրաժեշտ կտա նաև ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը։ Հիշեցնենք նաև, որ բանակում տեղի ունեցող այս իրադարձությունների պատճառը դարձել է վերջին 1,5 ամսում խաղաղ պայմաններում 13 զինծառայողների մահը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի շտաբի առաջիկա անելիքների մասին: Ինչպես հայտնի է՝ ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ից, սակայն մինչեւ այսօր քարոզչության ոչ մի կողմ ըստ էության քարոզչություն չի իրականացնում: Մեր տեղեկություններով, «Այո»-ի կողմ հանդիսացող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշել է մի քանի փուլի բաժանել իր գործունեությունը: Ըստ մեր տեղեկությունների, պլանավորված է առաջիկա օրերին պասիվ, ոչ հրապարակային գործունեություն իրականացնել, այսինքն առաջին հերթին շտաբեր ձեւավորել: Քանի որ հանրաքվե անցկացնելու որոշումն հապշտապ է եղել, շատ կազմակերպչական հարցեր մինչեւ այժմ լուծված չեն եւ այս պահին շտաբի անդամները լծված են այդ աշխատանքները կանոնակարգելով: Երկրորդ փուլում արդեն «Այո»-ի շտաբը պատրաստվում է ասուլիս անցկացնել՝ շտաբի պետ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, եւ ներկայացնել իրենց ծրագիրը: Եվ արդեն երրորդ փուլով էլ սկսվելու է ակտիվ շրջանը, որը կլինի փետրվարի 25-ին կայանալիք դրամահավաք-երեկոյից հետո: Հրահանգված է բոլորին մասնակցել դրամահավաք երեկոյին, որը դարձյալ կկայանա Դվին հյուրանոցում: Մեր տեղեկություններով, դրամահավաքին մասնակցելու է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պլանավորված է, որ նա շատ ակտիվ է լինելու եւ մյուս թիմակիցների հետ քարոզարշավ է անելու: Բոլոր քարոզիչները դռնեդուռ են ընկնելու եւ բացատրեն մարդկանց, որ հեղափոխության շարունակությունն է «այո»-ն: Թերեւս առաջիկա օրերին իշխող թիմի կողմից իրականացվող կազմակերպչական աշխատանքները վերջնականապես կավարտվեն»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 5-ին սպասվող սահմանադրական հանրաքվեի լոզունգներ, խորհրդանիշ ընտրելու համար իշխող ուժը մրցույթ է հայտարարել։ «Բաց մրցույթ է, մի քանի օր է՝ շրջանառության մեջ է, ցանկացած ոք կարող է մասնակցել, հաղթել։ Դրամական պարգեւ է սպասվում՝ առաջին, երկրորդ, երրորդ տեղերի համար՝ 3, 2 եւ 1 միլիոն դրամ»,- ասաց պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ վստահեցնելով, որ պարգեւատրումների ֆոնդը ոչ թե պետբյուջեից է, այլ՝ սեփական միջոցներից։ Իշխանության երեւակայությունը չի՞ հերիքում, թե՞ պատասխանատվությունն այս հարցում էլ են գցում ժողովրդի վրա։ «Վա՞տ է, որ ժողովրդի հետ ենք քննարկում, ինչո՞ւ եք մեզ տարանջատում ժողովրդից, մենք էլ ժողովրդի մասնիկն ենք»։ Բայց ավելորդ գումար ունե՞ք, որ ծախսում եք դրա վրա։ «Եթե մեր թիմից շահեն, միգուցե այդ գումարն ուղղեն քարոզչության ֆոնդին։ Ես գոնե այդպես կանեի»։ Պատգամավորը վստահեցնում է, որ տասնյակ առաջարկներ են ստացել։ Թե ինչ բովանդակությամբ՝ չի մանրամասնում, հաղթողներին կընտրեն բոլորը՝ թիմով։ «Կարծեմ՝ 1 շաբաթ ենք մրցույթին տվել, բայց վստահ չգիտեմ»։ Ի դեպ, «այո»-ի շտաբը փետրվարի 25-ին «Դվինում» հանրաքվեի ծախսերի համար դրամահավաք է իրականացնելու»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «ՈՉ»-ի շտաբի ներկայացուցիչ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Սիրանույշ Սահակյանը վերջերս ելույթ է ունեցել Շվեյցարիայում՝ ՄԱԿ-ի ՀԿ-ներին նվիրված մի խորհրդաժողովում։ Ուշագրավ է, որ նրան այդ կարևոր միջոցառմանը հրավիրել է վերջերս ԱԳ նախարարի կողմից Շվեյցարիայում դիվանագիտական ծառայության կանչված Սերժ Սարգսյանի խորհրդական/ռեֆերենտ Նաիրի Պետրոսյանը, ով ՄԱԿ-ում համոզել է, որ Հայաստանից այլևս ՀԿ-ներ պետք է ճանաչվեն ոչ թե նրանք, որոնք դրսից են ֆինանսավորվում, այլ որոնք ֆինանսավորվում են երկրի ներսում։ Սիրանուշ Սահակյանը, հիշեցնենք, հեղափոխությունից հետո Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի հետ միասին հիմնեց «Իրավական ուղի» ՀԿ-ն»։


«168 ժամ» թերթը գրում է. «Ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում հաղթելու համար իշխանությանն անհրաժեշտ է շուրջ 650 հազար ձայն։ Անգամ իշխանության ներկայացուցիչներն են խոստովանում, որ դա բարդ, չափազանց բարդ խնդիր է։ Սա՝ այն պայմաններում, երբ իշխանությունը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ներկայացնում է՝ որպես կենաց-մահու հարց, իբրեւ թե այդ հանրաքվեից է կախված ամեն ինչ՝ տնտեսության զարգացումը, դատարանների անկախացումը, մարդկանց լավ կյանքը, եւ այդպես շարունակ… Դա, իհարկե, իրականության հետ ընդհանրապես կապ չունի, սակայն իշխանության քարոզչական մարտավարության հիմնական բաղադրիչն է։ Եվ հանրաքվեին այդպիսի նշանակություն տալով՝ իշխանությունը ցույց է տալիս նաեւ, որ բացառում է հանրաքվեի տապալման հնարավորությունը։ Եվ այս պարագայում առաջանում է կարեւոր հարց՝ արդյոք իշխանությունը Սահմանադրական հանրաքվեում հաղթելու համար կդիմի՞ ընտրակեղծիքների, թե՞ ոչ։ Խոսքը, բնականաբար, կոպիտ ընտրակեղծիքների, քվեատուփեր լցոնելու մասին չէ. այդ ժամանակները վաղուց անցյալում են։


Հարցը վերաբերում է առավելապես վարչական ռեսուրսի կիրառմանը։ Արդյոք իշխանությունը կօգտագործի՞ վարչական ռեսուրսը, պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին «կտանի՞» ընտրատեղամասեր, թե՞ ոչ։ Այս հարցին պատասխանելու համար պետք է հետհայացք գցել եւ հասկանալ՝ արդյոք անցած շուրջ երկու տարիներին իշխանությունն օգտագործե՞լ է այդ գործիքը, թե՞ ոչ։ Պատասխանը դրական է՝ այո, իշխանությունը անհրաժեշտության դեպքում կիրառել է վարչական ռեսուրսն այնտեղ, որտեղ անհրաժեշտ է եղել։ Ամենաթարմ օրինակը Հանրապետության հրապարակում կազմակերպված ամանորյա միջոցառումն էր, որին մասնակցելու համար անգամ մարզերից ավտոբուսներով մարդիկ էին բերվել միայն այն նպատակով, որ Նիկոլ Փաշինյանի ելույթը կայանա բազմամարդ հրապարակում։


 Եվ ուրեմն, եթե անգամ էսթետիկական տեսարան ստանալու համար իշխանությունը «բերման է ենթարկում» հպարտ քաղաքացիներին, ի՞նչն է նրան ստիպելու ձեռնպահ մնալ վարչական ռեսուրսը հանրաքվեի ընթացքում օգտագործելու գայթակղությունից։ Բնականաբար, դա փորձ կարվի կատարել հնարավորինս անաղմուկ, աննկատ, բայց այսօր դա գործնականում հնարավոր չէ։ Դա արձանագրելու են՝ ինչպես տեղական, այնպես էլ՝ միջազգային դիտորդները։ Բայց հասկանալի է, որ իշխանությանը դա այնքան էլ չի հուզում։ Եթե միջազգային հանրության արձագանքը հուզեր իշխանությանը, նա չէր գնա ակնհայտ հակասահմանադրական ու հակաօրինական ճանապարհով հանրաքվե անցկացնելու քայլին։ Այնպես որ, մեծ է հավանականությունը, որ ապրիլի 5-ին մենք ականատես ենք լինելու «հին եւ բարի ավանդույթներով» հանրաքվեի՝ այն տարբերությամբ, որ ընտրատեղամաս են գնալու ոչ թե՝ «կեղեքված, ոտնահարված, խեղճացած», այլ՝ «հպարտ» քաղաքացիները, որոնք իշխանության համար ոչ թե նպատակ են, այլ միջոց»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս ՊԵԿ-ից ԱԺ ներկայացված հասարակական կազմակերպությունների մասին օրենքը, որը նախատեսում է ֆինանսական լիարժեք թափանցիկություն, հեռուն գնացող նպատակներ ունի։ Առաջին հայացքից թվում է, թե այն ներառում է նաեւ «Բաց հասարակության հիմնադրամների» «կապիտալի» վերահսկողությունը, սակայն դե ֆակտո փորձում են ՊԵԿ-ի պրիցելի տակ դնել իշխանություններին հակընդդեմ ՀԿ-ներին, առաջին հերթին՝ ՎԵՏՕ-ին եւ քոչարյանականներին, ապա, անհրաժեշտության դեպքում, որեւէ պատճառաբանությամբ փակել դրանք»,- ասաց ԱԺ մեր աղբյուրը: Իսկ ի՞նչ են փորձելու պարզել։ «Ճշգրտվելու են ՀԿ-ների բոլոր ֆինանսական աղբյուրները, այդ թվում եւ` մասնավոր։ Գնահատման իրավասությունը բացառապես պատկանելու է ՊԵԿ-ին, ասել է` իշխանությանը»: Իսկ հնարավո՞ր է, որ դա առաջին հերթին Սորոսի կողմից ֆինանսավորվող ՀԿ-ներին վերահսկելուն է միտված, եւ Փաշինյանն ուզում է դագանակ ունենալ ձեռքին․ լուրեր կային, որ սորոսական ԿԳՄՍ փոխնախարարը հրաժարական տվեց այդ խնդիրների պատճառով։ «Ոչ, ԱԺ ՄԻՊ հանձնաժողովում հիմնական զեկուցող՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Էդուարդ Հովհաննիսյանը եւ իմքայլական, ԲՀՀ-ի հետ ակտիվ աշխատող Մարիա Կարապետյանը խիստ «համագործակցված» էին ներկայացնում օրենքը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հասարակական կազմակերպությունների ֆինանսական հոսքերի վերահսկողությունը խստացնելու օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալուց հետո կառավարությունը որոշել է խստացնել հսկողությունը նաև բարեգործական կազմակերպությունների նկատմամբ: Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Բարեգործության մասին» օրենքում, որոնցից թերեւս ամենաէականը 18-րդ հոդվածում հետևյալ պարբերության ավելացումն է. «Բարեգործական ծրագրերի ընթացքի ու արդյունավետության գնահատման մշտադիտարկում (մոնիթորինգ) իրականացնելու կարգը սահմանում եւ հաստատում է լիազորված մարմինը»: Այսպիսով, կառավարությունն իր վրա է վերցնում բարեգործական ծրագրերի արդյունավետության գնահատման լիազորությունը, իսկ դա նշանակում է, որ բարեգործական ծրագրերը մշտապես գտնվելու են կառավարության հսկողության ներքո»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը հայտնվել է լուրջ խնդրի առաջ: Բանն այն է, որ այսօր ԲԴԽ-ում քննարկվելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները վերականգնելու հարցը, եւ նախնական քննարկման ժամանակ ԲԴԽ շատ անդամներ եկել են այն եզրակացության, որ այլ ելք չունեն եւ պետք է կայացնեն դրական՝ բավարարող որոշում: Ինչո՞ւ. ինչպես հայտնի է, 2019 թվականի փետրվարի 14-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի նկատմամբ Բարձրագույն դատական խորհուրդը կիրառեց ամենախիստ կարգապահական տույժը, եւ նրա լիազորությունները դադարեցվեցին: Սակայն Մելքումյանը, չհաշտվելով այդ որոշման հետ, իր ոտնահարված իրավունքների վերականգնման հարցով դիմել էր Սահմանադրական դատարան, եւ արդյունքում հակասահմանադրական էր ճանաչվել ԲԴԽ որոշումը: Ու չնայած դատավորն այս օրերին գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այնուամենայնիվ, փաստաբանի միջոցով դիմել է ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդ, որպեսզի վերականգնեն լիազորությունները: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲԴԽ-ում նաեւ նեղսրտած են, քանի որ պետական բյուջեից պետք է 10 միլիոն դրամից ավելի գումար փոխհատուցեն դատավոր Արայիկ Մելքումյանին հարկադիր պարապուրդի համար»:


«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հանրային գործունեության որոշ ոլորտներ կարգավորող իրավական ակտերում արդեն ներդրվել են իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմներ, եւ, ինչպես պնդում են ոլորտում փոփոխություններ կիրառողները, աշխատանքները կրելու են շարունակական բնույթ: 2019թ. ընդունված «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքով ՀՀ մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների համար սահմանվել է իրական սեփականատերերին բացահայտելու պարտականություն, որը չկատարելը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության՝ ընդերքօգտագործման իրավունքի կասեցման: Ներկայումս մշակվում է իրական սեփականատերերի միասնական բաց, հանրամատչելի գրանցամատյանը: Ներկա փուլում գրանցամատյանում տեղեկատվություն գրանցելու պարտականություն ունեն միայն հանքարդյունաբերության ոլորտի կազմակերպությունները. նշենք, որ մեխանիզմն ունիվերսալ է, եւ, ըստ առաջնահերթության, այլ ոլորտների իրավաբանական անձանց համար իրական սեփականատերերի բացահայտման պարտականություն սահմանելուց հետո հնարավոր կլինի դրանք եւս գրանցել տվյալ համակարգում: Իշխանությունները նման «լյուստրացիոն» քաղաքականություն են տանում, որպեսզի բոլորի համար հասանելի լինի, թե տվյալ ընկերությունն իրականում ում է պատկանում կամ ովքեր են սեփականատերերը։ Որոշ մասնագետների կարծիքով, սա ոտնահարում է մարդու սեփականության իրավունքը եւ իր մեջ միջազգային նորմերի հետ հակասություն պարունակող շերտեր ունի: Սակայն իշխանությունների պատկերացումներն այլ են եւ, մեր տեղեկություններով, նրանք մտադիր են թեման տրամաբանական ավարտին հասցնել մինչեւ այս տարվա վերջ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ի՞նչ մոտեցում ունեք մյունխենյան քննարկման ժամանակ Ալիեւի հնչեցրած «փուլ առ փուլ» տարբերակին, որի մասին Փաշինյանը լռում է․ լռությունը համաձայնության նշա՞ն է՝ հարցրինք Արցախի նախագահի ՀՅԴ թեկնածու Դավիթ Իշխանյանին։ «Փուլային-փաթեթային տարբերակ` երկուսն էլ մեզ համար անընդունելի են»: Այսինքն՝ համաձայն եք Փաշինյանի առաջ քաշած նոր` «մյունխենյա՞ն» տարբերակին։ «Ես համաձայն եմ եւ առաջնորդվում եմ իմ կուսակցության կոնցեպտով, եւ եթե երկրի առաջնորդները եւս դրանով առաջնորդվեն, հաջողություններն ակնհայտ կլինեն․․․ ունենք ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ, նույնկերպ ձեւավորված խորհրդարան, պետության համար անհրաժեշտ բոլոր կառույցները, ինչը բավարար է միջազգային հանրության համար` ճանաչելու Արցախի Հանրապետությունը՝ որպես սուբյեկտ»: Իսկ ինչո՞ւ ՀՀ-ն Արցախի հետ չի կնքում ռազմավարական դաշինք։ «Եթե մենք ունենայինք այդ պայմանագիրը, ապա մյունխենյան քննարկումը բոլորովին այլ որակ կունենար։ Ինչու չի կնքվում՝ երեւի թե քաղաքական կամքը չի բավարարում»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, մինչեւ մարտի 31-ը գույքի եւ եկամուտների մասին հայտարարագիր ներկայացնելու ենթակա պաշտոնյաները այն պետք է ներկայացնեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս պահին դեռեւս ընդունված չէ կառավարության՝ նոր հայտարարագրերի՝ հրապարակման ենթակա տվյալների ցանկը սահմանող կամ փոփոխող որոշումը։ Եվ ցանկը չվերանայելու դեպքում հնարավոր չի լինի հրապարակել հայտարարագիրը, քանի որ հայտարարագրերում լրացված տվյալների մի մասն է միայն ենթակա հրապարակման (այդտեղ առկա է անձնական տվյալների պաշտպանության խնդիր): Այլ դեպքում հայտարարագրի հրապարակայնացման մասով կծագեն խնդիրներ, այսինքն՝ էլեկտրոնային հայտարարագիրը տեսականորեն կարող է լրացվել եւ հանձնվել, սակայն քանի դեռ հստակեցված չէ դրա՝ հրապարակման ենթակա տվյալների ցանկը, այն հնարավոր չի լինի հրապարակել։ Ինչեւէ, տեղեկացանք, որ հայտարարագրման կարգում բազմաթիվ փոփոխություններ են եղել: Ըստ այդմ, պաշտոնատար անձի հայտարարագրում կլրացվեն ոչ միայն նրա ընտանիքի անդամների, այլեւ հայտարարատու պաշտոնատար անձի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց տվյալները: Առաջին անգամ ներդրվելու է նաեւ շահերի հայտարարագիր: Այն բաղկացած է պայմանականորեն վեց բաժիններից եւ հիմնականում նպատակ ունի պարզել հայտարարագրման ենթակա պաշտոնյաների կապված լինելը առեւտրային կազմակերպությունների, կուսակցությունների, այլ մարմինների հետ, այնտեղ իրենց շահերը»:


«Փաստ» թերթը գրում է. «Երեկ որոշ լրատվամիջոցներում ոչ պաշտոնական տեղեկություն տարածվեց, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ամբիոնի դոցենտ Գագիկ Ասլանյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ նույն բուհի նախկին ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի՝ «անհիմն շնորհված» դոկտորական ատենախոսության կապակցությամբ: Նշվում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունից նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչություն, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Որոշ մանրամասներ ստանալու խնդրանքով դիմեցինք Գագիկ Ասլանյանին, սակայն նա նշեց, որ իր անվան հետ կապված տեղեկությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: «Ես երբեւէ որեւէ դիմում դատախազություն չեմ ուղարկել»,«Փաստի» հետ զրույցում ասաց Ասլանյանը»:


«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Ռազմահայրենասիրական դաստիարակության գործընթացի վերաբերյալ «ՀՀ»-ի հարցին ի պատասխան կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, մասնավորապես, ասել է. «Ռազմահայրենասիրական դաստիարակությունը ոչ թե պետք է լինի կոչեր, լոզունգներ, այլ հակառակը՝ մենք պետք է փորձենք երեխաների մեջ ձեւավորել էմոցիոնալ որոշակի հմտություններ, որպեսզի հասկանան, որ աշխարհը միայն իրենցով չէ: Հիմա դեռահասների շրջանում շատ լուրջ պրոբլեմ ունենք էգոիզմի հետ կապված: Այս դարաշրջանում, երբ ամեն ինչ անհատական է դառնում, ասենք, հեռախոսը, ավտոմեքենան, հեռուստացույցը, երեխաների մեջ ուժեղանում է էգոիզմը: Մարդիկ արդեն դժվարությամբ են միմյանց մեջ ինչ-որ բան կիսում: Երբ այդ տղան գնում է զինված ուժերում ծառայելու, արդեն նրա մեջ ձեւավորված է էգոիզմը, կողքինի հետ չկիսվելը դառնում է կոնֆլիկտների հիմնական պատճառը: Օրինակ, վերջերս վարչապետն էլ էր կոնֆլիկտի պատճառի օրինակ բերել, երբ մի զինվորը մյուսին ասել էր՝ ինչո՞ւ պետք է իմ վարտիքը լվացվի քո վարտիքի հետ, եւ այդ խոսակցությունն ավարտվել էր սպանությամբ:


Իհարկե, մեզ ռազմահայրենասիրական կրթություն պետք է, բայց դեմ եմ, որ դա արվի հին քարոզչական մեթոդներով, ինչն արդյունավետ չի լինի: Պետք է դպրոցականը հասկանա, թե ինչ երկրում է, եւ միմյանց հանդեպ լցված լինեն կարեկցողի ու մարդկային այլ որակներով: Հասկանա, որ երկու տարվա ծառայության ընթացքում պետք է աջակցեն իրար, այլ ոչ թե միմյանց դեմ դուրս գան: Դպրոցում պետք է սերմանել այս գաղափարները: Պետք է սերմանել, որ գուցե տանը իրենց կարող են թույլ տալ էգոիզմ, բայց բանակը պետական անվտանգության լուրջ կառույց է եւ անթույլատրելի է, որ ինչ-որ մեկն իր շահն առաջ տանի ու ոտնատակ անի ծառայակիցների շահերը: Հետաքրքիր տվյալներ ներկայացնեմ: Հայաստանն արդեն 7-8 տարի մասնակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի պատրաստմանը, որն անցկացնում է Արաբկիրի դեռահասների առողջության ինստիտուտը: Այդ զեկույցով արդեն մի քանի տարի ահազանգվում է, որ Հայաստանում 13-15 տարեկան տղաները ողջ Եվրոպայում ամենակռվարարներն են: Հարց է ծագում, այս խնդիրը ո՞վ պետք է լուծի, եթե կրթությունն այս հարցը չի դնում իր օրակարգում եւ չի հավաքում տնօրեններին, դաստիարակության հարցերով փոխտնօրեններին: Դպրոցն, իհարկե, չի կարող շատ հարցեր լուծել, շատ բան կախված է ընտանիքից, երկրի վիճակից, բայց եկեք մենք էլ մեր մասով փորձենք վիճակը լավացնել: Եթե կրթությունը քայլեր անի, ընտանիքը քայլեր անի՝ այդ ամենը կբերի ավելի լավ վիճակի»:


«Փաստ» թերթը գրում է. «Ուղիղ մեկ տարի առաջ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Արամ Խաչատրյանի երաժշտության վրա ՀՀ նոր օրհներգի տեքստի համար մրցույթ է հայտարարվում։ Ստեղծվել էր աշխատանքային խումբ՝ ստացվող հայտերն ուսումնասիրելու համար։ «Փաստը» որոշեց տեղեկանալ, թե ինչ է արվել անցած մեկ տարվա ընթացքում։ Հայտերի ուսումնասիրման աշխատանքային խմբի համակարգող Լեւոն Սահակյանը նշում է՝ մոտ 200 հայտ են ստացել։ «Աշխատանքային խումբը մի քանի նիստ է հրավիրել, ուսումնասիրել ստացված հայտերը, բայց կար մի խնդիր։ Ի սկզբանե դրված էր շատ բարձր չափանիշ։ Պետք է այնպիսի տեքստ լիներ, որը կհամապատասխաներ Արամ Խաչատրյանի երաժշտությանը։ Հենց այդ չափանիշից ելնելով՝ դժվարանում էր ընտրանքը։ Կային հայտեր, երբ տեքստը լավն էր, բայց երբ այն զուգակցվում էր Խաչատրյանի երաժշտության հետ, համադրությունը չէր ստացվում։


Կար նաեւ հակառակ պատկերը, երբ խոսքերը համադրելի էին, բայց կային խնդիրներ տեքստի կազմության եւ իմաստային առումով։ Սա հաշվի առնելով՝ աշխատանքային խումբը եկավ այն եզրակացության, որ դեռեւս գտնված չէ այն լավագույն տարբերակը, որը կհամապատասխաներ Արամ Խաչատրյանի երաժշտությանը եւ սահմանված բարձր նշաձողին։ Մենք, կարծես թե, դժվար երկընտրանքի առջեւ կանգնեցինք՝ կա՛մ պետք է երաժշտությունը հրաշալիորեն համապատասխանի տեքստին, կա՛մ էլ պետք է լինի բովանդակային համապատասխանություն։ Ցավոք, չգտանք այն հայտը, որը մեզ չէր կանգնեցնի այդ երկընտրանքի առջեւ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սահակյանը։ Հետաքրքրվում ենք՝ հայտերի ընդունման գործընթացը շարունակվո՞ւմ է։ «Նոր հայտեր չենք ստացել։ Այս պահին առկախել ենք գործընթացը։ Հնարավոր է՝ քննարկումների արդյունքում գանք այն եզրակացության, որ ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն կա։ Աշխատանքային վերջին քննարկման ժամանակ տարբեր կարծիքներ են հնչել, սակայն դեռեւս այս առումով հստակություն չկա։ Գուցե այս գործընթացները պետք է անցնեն ժամանակի փորձությունները, որպեսզի հասկանանք, թե որն է այն լավագույն ձեւաչափը, ընթացակարգը հայտերի ներկայացման առումով։ Այս պահին աշխատանքային խումբը նոր հայտերի ընդունման կամ դրանց դիտարկման ընթացակարգի վերաբերյալ օրակարգ չունի։ Կարելի է ասել, որ օրակարգը փակվել է նրանով, որ աշխատանքային խումբը չգտավ, չբացահայտեց այն ընդունելի եւ լավագույն հայտը, որը փնտրվում էր»,-եզրափակում է մեր զրուցակիցը»:


 


 


 


 


 


 


 


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/60729

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online